Հանդիպում Գորիսում՝ ՏՏ ոլորտում ճանաչված ու փորձառու մասնագետների աջակցությամբ

07.11.2023 12:31
1479

Նոյեմբերի 6-ին «Գորիս» հյուրանոցում հավաքվել էին ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանինն էր, ում առաջարկով էլ Գորիս էին այցելել Covenant Venture Capital-ի գործադիր տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը, Amazon Alexa-ի կայքի մեքենայական ուսուցման ինժեներ Նարեկ Թովմասյանը, Orion Worldwide Innovatons-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

Հյուրերը ներկայացրին ՏՏ ոլորտում իրենց ձեռք բերած հաջողություններն ու գիտական նվաճումները, տեղեկություններ հաղորդեցին ոլորտի տեխնոլոգիական առաջընթացի մասին։ Ըստ բանախոսների՝ ՏՏ ոլորտի դերը ժամանակակից տնտեսության զարգացման գլխավոր խթանիչներից է։ Ոլորտի զարգացման համար կարևոր է հատկապես արտադրանքի արտահանումն այլ երկրներ։

Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի «Ինստիգեյթ» խումբ ընկերությունից առաջացած Zealous ընկերության եւ «Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության աշխատակիցները, Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասանգիտության ուսանողներն ու դասախոսները, Գորիսի պետական համալսարանի ուսանողները: Մասանգիտական կողմնորոշման նպատակով ներկա էին նաեւ քաղաքի հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիներ ու ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ:

Հանդիպումը բացեց Արմեն Խաչատրյանը, ով մասնավորապես նշեց. «Այսօր Գորիսում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բավականին հետաքրքիր իրողություն, որը տեսանելի եւ առարկայական է: Մեկ փաստ՝ Գորիս քաղաքում ավելի քան 75 աշխատատեղ ունենք ՏՏ ոլորտում՝ բարձր վարձատրվող: Այդ մասնագետներից ոմանք արդեն իսկ դասավանդում են քոլեջներում, համալսարաններում: Բոլոր հիմքերը կան արձանագրելու՝ Գորիսում ոլորտի զարգացման համար շատ մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան»:

Պատգամավորը նշեց նաև, որ հանրապետության ռազմարդյունաբերության մեջ նույնպես զգալի տեղաշարժեր են կատարվել՝ շնորհիվ ՏՏ ոլորտի։ Եվ մենք արդեն ունենք, օրինակ, հայկական արտադրության շատ բարձր որակի անօդաչու թռչող սարքեր՝ տարբեր նշանակությամբ, որոնք ակնհայտորեն մրցունակ են միջազգային շուկաներում։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ խնդրո առարկա ոլորտում ակտիվ համագործակցություն է ձևավորվել նաեւ հայկական սփյուռքի հետ, ու Հայաստանը հետամուտ է ոլորտի հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին նաև ոլորտին առնչվող մի շարք հարցեր, և, այդուհանդերձ, հանդիպումն ավարտվեց համոզմամբ, որ Գորիսն ունի բավականին ներուժ ՏՏ ոլորտը զարգացնելու համար։

Փորձառու մասնագետների մասնակցությամբ նման հանդիպումը համայնքում աննախադեպ երևույթ էր, ինչի համար դրվատանքի է արժանի նախաձեռնողների և հատկապես ԱԺ պատգամավորի դերակատարությունը: Ուստի և ակնկալում ենք, որ բարձրացված հարցերն ու բանավիճային թեմաները քննարկման առարկա կդառնան հանրապետության պատկան մարմիններում՝ ունենալով գործնական արդյունքներ:

Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02