Տոն էր նաև Քաջարանում

22.08.2022 17:30
2654

Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 64-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը (օգոստոսի 21-ին) սկսվեց քաղաքի կենտրոնական հրապարակից՝ հյուրերի դիմավորումով:

Այնուհետև տոնական օրվա մասնակիցները եղան Արցախյան պատերազմներում նահատակված քաջարանցի ազատամարտիկների հուշահամալիրում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց նրանց հիշատակին և ծաղիկներ խոնարհվեցին շիրիմներին:

Ապա տոնակատարության մասնակիցներն այցելեցին Գետափնյա փողոց, որտեղ հանդիսավոր պայմաններում բացվեց հանգստյան գոտի. քաղաքի ժամանցի վայրերին ավելացավ ևս մեկը:

Քաջարանի Աբովյան փողոցում տեղի ունեցավ պուրակի և խաղահրապարակի բացման արարողություն, որ կառուցվել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Նորակառույցի մուտքը երիզող ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին, Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին:

Քաղաքի մշակույթի պալատում՝ Երևանում «Մոսկովյան տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց մշակութագործարարական կենտրոն: Այդ առիթով ողջերթի խոսքերով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը, Երևանում «Մոսկովյան տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: Նշվեց, որ քաջարանյան կենտրոնը յոթերորդն է հանրապետությունում և հույս հայտնվեց, որ այն կնպաստի Քաջարանում ռուսաց լեզվի հանրայնացմանը, ռուսական մշակույթի տարածմանը:

Մշակույթի պալատում տեղի ունեցավ քաղաքի տոնակատարությանը նվիրված հանդիսավոր նիստ: Օրհնանքի խոսքով հանդես եկավ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, օրվա խորհուրդը ելույթներով արժևորեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Իսկ հետո եղան պարգևատրումներ. Քաջարանի համայնքապետի որոշմամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած երկարամյա աշխատանքի, համայնքի մարզական կյանքի զարգացմանը նպաստելու համար Մերուժան Աթայանին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում: «Քաջարան» ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը և Գարիկ Ղազարյանը: Նվիրական աշխատանքի և համայնքի խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքի համար Քաջարանի համայնքապետարանի պատվոգրին արժանացան մի խումբ քաջարանցիներ:

Հանդիսավոր նիստից հետո մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ հյուրասիրություն, որից հետո առաջին անգամ Քաջարանում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան (ստուդիական մակարդակով):

Նաև միմյանց հետ շփվելու, անկեղծ զրուցելու պատեհ առիթ էր համաքաղաքային հյուրասիրությունը հրապարակի շատրվանների մոտ:

Քաջարանցիների տոնական օրը լիակատար դարձրեցին «Կարին» ավանդական երգի-պարի համույթի կատարումները (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Ճանաչված երգի-պարի խմբին միացան տեղացի պարողներ: Համենայն դեպս, «Կարին»-ի ելույթը բավականին տպավորիչ էր և հոգեհարազատ տոնախմբության մասնակիցների համար:

Գործարար Գարիկ Ղազարյանի կողմից Քաջարան քաղաքին նվիրաբերվեց երեք ավտոմեքենա՝ մեկ բեռնատար, երկու աղբատար:

Իսկ ամենավերջում գալա-համերգն էր…

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02