Քաջարանյան մշակույթը՝ կոմբինատի տեսադաշտում

20.01.2023 10:39
2509

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրման օրվանից հանդես է եկել որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն, անգնահատելի ավանդ ունեցել Քաջարանի ենթակառուցվածքների կայացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակույթի ոլորտում:

Քաջարանի մշակութային ավանդույթները ձևավորվեցին քաղաքի կառուցմանը զուգընթաց՝ 50-ական թվականների սկզբներից, իսկ 1959 թվականին շահագործման հանձնվեց Քաջարանի լեռնագործների մշակույթի պալատը, որը վերածվեց տեղաբնակների առօրյայի և ժամանցի կազմակերպման հիմնական օջախի: Ստեղծվեցին գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, որոնք ելույթ էին ունենում ոչ միայն համաքաղաքացիների համար, այլև տարածաշրջանի գյուղերում, սահմանապահ զորամասերում, Արցախում, մասնակցում շրջանային և հանրապետական մրցույթ-ստուգատեսների, փառատոների: Սերո Խանզադյանի «Քաջարան» վեպի շնորհանդեսն այդ նույն պալատում է կազմակերպվել:

Քաջարանյան բեմում ելույթ են ունեցել հայ արվեստի վարպետներ, սիրված արտիստներ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Մհեր Մկրտչյանը, անվանի գրողներ Վիլյամ Սարոյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, ժողովրդական երգիչներ Արև Բաղդասարյանը, Վաղարշակ Սահակյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանը և ուրիշներ:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարության համագործակցության շնորհիվ լուրջ տեղաշարժեր և առաջընթաց գրանցվեցին քաղաքի մշակութային կյանքում, մանավանդ մշակույթի պալատի գործունեության ոլորտում:

Մանավանդ 2018 թվականը բեկումնային էր Քաջարանի մշակույթի պալատի կյանքում: Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվեց, ակնահաճո հարդարանք ստացավ լեռնագործների պալատը (նախկինում այդպես էր կոչվում), համալրվեց ժամանակակից գույքով: Ընդ որում՝ պահպանվեց կառույցի արտաքին տեսքը, առանց խաթարելու նախաստեղծ ճարտարապետական լուծումները:

Այդ ժամանակվանից մշակույթի պալատում գործում է կինոթատրոն, 240 նստատեղով: Նորոգ կինոթատրոնը զինված է նորագույն տեխնիկայով, որն ապահովված է բարձրորակ կինոցուցադրություն ապահովող 4 K, Atmos՝ 3 D ձևաչափերով: Ձայնային բարձրորակ էֆեկտներն ապահովվում են Dolbi Digital բազմալիքային թվային համակարգով:

Կինոթատրոնի գործունեությունը համակարգող Իրինա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հետևում են կինոնորություններին, սերտ հարաբերություններ ունեն հայկական Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի, ինչպես նաև դրսի ֆիլմերի դիստրիբյուտորական ընկերությունների հետ: Մեր այցելության օրը մշակույթի պալատի կինոթատրոնում պիտի ցուցադրվեր «Անքնություն» ֆիլմը (սցենարի հեղինակ ու ռեժիսոր՝ Հարություն Ղուկասյան, պրոդյուսեր՝ Արմեն Սողոյան): Այն հոգեբանական դրամա է, թրիլեր: Գլխավոր դերերը մարմնավորել են Սամվել Թադևոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը:

Մշակույթի պալատում գործում է էլեկտրոնային գրադարան, շախմատի ակումբ, իսկ 2022 թ. օգոստոսի 21-ին, երբ Քաջարանում նշվում էր քաղաքի օրը, կոմբինատի ղեկավարության, Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ ու Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց կենտրոնի մասնաճյուղը, որը միտված է Քաջարանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պրոպագանդմանը և տարածմանը: Այստեղ անց են կացվում ռուսաց լեզվի երկամսյա անվճար ուսուցման դասընթացներ դպրոցականների համար: Կենտրոնը «Մոսկվայի տան» շնորհիվ հարստացվել է ռուսական գրականությամբ: Իսկ կոմբինատի օժանդակությամբ էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար թարմացվում է հայ և արտասահմանյան հեղինակների  ստեղծագործություններով:

Մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան) և «Զանգեզուր» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան):

Այժմ պալատի վարիչը Նարա Մկրտչյանն է, ով ժամանակին երկու անգամ ժողնվագարանների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման (որպես մենակատար՝ երաժշտական գործիքը՝ քանոն):

Վերջերս կոմբինատի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» հատուկ համարի շնորհանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմում ընկած 228 տղաների հիշատակին: Մերօրյա պատերազմի 20-ամյա նահատակ Արտաշես Մարտիրոսյանի անունը կրող դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին քաջարանցի զոհվածների կենսագրականները, մարտական ուղին, իսկ պալատի աշխատակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով: Եվս մեկ անգամ ոգեկոչվեց ընկածների հիշատակը: Վերջում 19- քաջարանցի զոհվածների ընտանիքներին հանձնվեց «Սյունյաց երկիր» հատուկ համարի մեկական օրինակ:

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է Քաջարանի արվեստի դպրոցը (տնօրեն՝ Արմինե Թումանյան): Կրթօջախում ստեղծված բարեհարմար պայմանները գրավում են երեխաներին: Դպրոցը լավագույններից է ոչ միայն տարածաշրջանում, այլև հանրապետությունում: Հատկապես վերջին տարիներին Քաջարանի արվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցում՝ մասնակցելով հանրապետական, նաև միջազգային մրցույթների, վերադառնում մրցանակներով:

2018 թ. կրթօջախի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ դպրոցում բացվեց թատերարվեստի բաժին: Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Սլավյանսկի վենեց» միջազգային փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) հաղթող ճանաչվեցին և արժանացան առաջին մրցանակի: Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ և աջակցությամբ:

- Ունեցանք հրաշալի շրջագայություն: Սա անմոռանալի տպավորություններով լի՝ իսկական հյուրախաղերի մասնակցելու մի կարևոր փորձառություն էր քաջարանցի թատերասեր երեխաների համար, և այդ հրաշալի հնարավորությունը նրանց համար ապահովեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, - ասում է Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ Տիգրան Ղուկասյանը, - երեխաներն անչափ ոգևորված էին, կարողացան իրականում ինքնադրսևորվել և զգալ մեծ բեմի վրա հանդես գալու պատասխանատվությունն ու հաճույքը:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08