ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման հերթական հաշվետվությունը, որում ներառված են շահագրգիռ կողմերին հետաքրքրող բոլոր ցուցանիշները

19.12.2023 17:02
1419

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը։  Երկու հաշվետվություններն ամփոփում են նախորդ՝ 2022 թվականը, բայց նաև պարունակում են 2023-ի, ինչպես նաև առաջիկա տարիների թիրախների և  անելիքների մասին տեղեկատվություն։

Այդ առիթով կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր դեսպանատներից և միջազգային կառույցներից։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ողջույնի խոսքում  նշեց․ «Մենք վստահ ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար փոխշահավետ զարգացման և Հայաստանի տնտեսական առաջընթացում առավելագույն ներդրում ունենալու ճանապարհը մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցման ներդրումն է: Այս տարի ես հատկապես հպարտ եմ, որ մենք հրապարակում ենք ոչ միայն կայուն զարգացման հաշվետվությունը, այլև իրականացնում ենք ոլորտի առաջին ուսումնասիրությունը՝ Հայաստանում TCDF -ի  ուղեցույցի հիման վրա։ Այս զեկույցը ներառում է ոչ միայն մեր ձեռբերումները, այլև բացթողումները, և սա իրական հաշվետվողականության ապացույցն է։ Կայուն զարգացումը վերջնակետ չէ, այլ բարդ աշխատանք և մշտական ճանապարհ, որը մենք անցնում ենք ամեն օր»:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ Կայուն զարգացման զեկույցի հրապարակման կարևորությանը, նշելով, որ դա պատասխանատու գործելաոճ է․ «Ուրախալի է, որ այս աշխատաոճի առաջամարտիկներից ԶՊՄԿ-ն է, որը որպես խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություն՝ իր գործունեությամբ, դառնում է  չափանիշ և նոր նշաձող է սահմանում ամբողջ հանքարդյունաբերական ոլորտի համար»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Կառավարությունը հետևողական է լինելու լավագույն չափանիշների ներդրման հարցում, և ուրախալի է տեսնել, որ ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է ներդնում այդ գործելաոճը։

Միջոցառման ընթացքում անցկացվեցին երկու պանելային քննարկումներ, որոնց մասնակցեցին ԶՊՄԿ և ոլորտի այլ ներկայացուցիչներ, խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիներ, փորձագետներ։

Ելույթ ունեցավ նաև գիտաժողովի հատուկ հյուր, հակամարտությունների կարգավորման, սոցիալական կառավարման և կայուն զարգացման միջազգային փորձագետ դոկտոր Ջոն Հարկերը։

Միջոցառման ավարտին Տնտեսական լրագրողների ակումբը և Հանքագործների և մետալուրգներ միությունն ամփոփեցին հանքարդյունաբերության ոլորտի տարվա լավագույն հրապարակումների մրցույթի արդյունքները՝ պարգևատրելով լավագույն հրապարակումների և տեսանյութերի հեղինակներին։

 

Երևան, 19 դեկտեմբերի 2023 թ.

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02