Սյունիքի համայնքապետերը հրաժարվել են հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ. Կապանի համայնքապետը ահազանգում է նոր անվտանգային խնդիրների մասին

29.01.2021 19:59
9196

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չի համաձայնել հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետը՝հավելելով, որ Սյունիքի խնդիրների վերաբերյալ պետք է հանդիպում լիներ, բայց ինքն ակնկալիքներ չունի։

Գևորգ Փարսյանը նշեց, որ փոխվարչապետի այցը, հանդիպման նպատակը, համայնքապետերին չհանդիպելը կարող է հետագայում շահարկվել, բայց փաստեց, որ Սյունիքի խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ գրավոր։

«Եթե վաղը չէ մյուս օրը հանկարծ կառավարության ներկայացուցիչները փորձեն շահարկել այն հանգամանքը, որ աշխատանքային խումբը եկավ Սյունիք, համայնքի ղեկավարները չհանդիպեցին, խնդիրները չբարձրաձայնեցին, ասացին, որ խնդրին անտեղյակ են, իմացեք, որ դա իրականությանը չի համապատասխանելու, քանի որ գրավոր արդեն իսկ ներկայացրել ենք մեր խնդիրները։ Նրանք դրանց մասին ընդհանուր պատկերացումներ ունեն»։

Փարսյանը հավելեց՝ Կապանին վերաբերվող խնդիրները շատ են, դրանցից մի քանիսի մասին անգամ քաղաքացիներն էլ չգիտեն և կարող են նաև չիմանալ։ Խնդիրներից մեկն էլ ճանապարհների անվտանգության հարցն է։ Ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության։

«Ընդհանուր սահմանի երկայնքով բազմաթիվ բաց տեղեր ունենք, որտեղ ադրբեջանցիների ելքն ու մուտքը հնարավոր է։ Իսկ կոնկրետ մեր սահմանապահների անցակետերով չեմ կարծում, որ կարող են ադրբեջանցիներ անցնել, բայց կան այլ ճանապարհներ, որ կարող են օգտագործել։ Օրինակ՝ Տաթևի ճանապարհը։ Այդտեղ իրավապահներից ոչ ոք չկա, որ հսկողություն իրականացնի, բայց սահմանագծի վրա էլ բազմաթիվ խնդիր ունեցող հատվածներ ունենք»,- ասաց համայնքի ղեկավարը։

Անդրադառնալով կառավարության պաշտոնական պատասխանին, թե սահմանազատումներն անվտանգային են, և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, Փարսյանը նշեց, որ ինքն էլ հույս ունի, որ դրանք վերջնական չեն, բայց հույսը հաջորդ իշխանությունների վրա է։

«Կարծում եմ, որ սա վերջնական չէ։ Վերջնականը կլինի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում։ Որպեսզի երկու երկրների միջև լինեն այդ գործընթացները, պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ մեր երկրների միջև այդ հարաբերություները չկան ու կարծում եմ, դեռ երկար չեն լինելու։ Հույս ունեմ, որ այս ապիկար իշխանության փոփոխության արդյունքում կունենանք էլ ավելի լավ իշխանություն, որն ի վիճակի կլինի կոնկրետ մեր տարածաշրջանի համար որպես հեղինակություն ունեցող, բանակցող կողմ դրական լուծումներ արձանագրել»։

Փարսյանը չի բացառում, որ նոր որոշումներ կկայացվեն, որով Սյունիքին կրկին հարված կհասցնեն։

«Իրականում դա ինձ անհանգստացնում է։ Կարող է՝ ինչ-որ կերպ լինեն նոր համաձայնագրեր կամ նոր որոշումներ՝ հասարակությունից ծածուկ, որոնք կարող են մեզ համար վնասակար լինել»։

Փարսյանը հավելեց, որ կոնկրետ չի կարող ասել՝ ինչ որոշումներ կարող են կայացվել, խնդիրն այն է, որ պարզապես անտեղյակ են լինում որոշումներից՝ նախադեպը եղել է։
«Զիջեցինք մեզ համար անվտանգություն ապահովող գոտին, նաև այն նպաստավոր բարձունքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումը, բայց արդյունքում եղավ որոշում, որ մենք պետք է հետ նահանջենք։ Համոզված եմ, որ այդ որոշումը մինչև այդ արդեն իսկ վաղուց կայացված էր և մենք դրա մասին իմացանք վերջին պահին»,- եզրափակեց Փարսյանը։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11