Կապանում անցկացված բաց առաջնությունը տվեց իր պտուղները

01.04.2024 12:22
1027

Երկու օր շարունակ՝ մարտի 28-ին և 29-ին, Կապանը մարզական կյանքով էր ապրում. անցկացվեց Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային ակրոբատիկայի բաց առաջնությունը, որն անցավ Կապանի համայնքապետի հովանու ներքո, իսկ ծախսերը հոգացել էր «Կապան» բարեգործական հիմնադրամը: Մրցապայքարին մասնակցում էին Երևանի և Գյումրու ներկայացուցչական պատվիրակությունները: Մարզադպրոցի մարմնամարզական հարթակի վրա իրենց հարաբերությունները պարզեցին մոտ 100 պատանի մարզիկներ, ովքեր մրցեցին հինգ մրցակարգով, ինչպես լինում է միջազգային մրցումներում՝ տղաների քառյակ, աղջիկների եռյակ, աղջիկների զույգ, տղաների զույգ և խառը՝ տղա ու աղջիկ: Հընթացս ցատկուղու վրա իրենց վարպետությունն էին ցուցադրում ցատկորդները: Մրցումների ավարտին հանդիսավոր պայմաններում աչքի ընկածներին պարգևներ հանձնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Ըստ ամենայնի՝ բաց առաջնությունը փոքրիկ տոն պարգևեց մարզաձևի սիրահարներին և ոչ միայն։

Երբ ամեն ինչ խաղաղվել էր, զրույցներ ունեցանք մարզաձևի պատասխանատուների հետ: Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման ակունքների մոտ կանգնած անձնավորություն է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գործկոմի անդամ, սպորտային մարմնամարզության մարզիչ Գառնիկ Սարոյանը, ով նախ՝ իր երախտագիություն հայտնեց Կապանի համայնքապետին՝ քաղաքի առաջնությունը բաց ձևաչափով անցկացնելը կյանքի կոչելու համար, ինչն ավելի գրավիչ դարձրեց մրցապայքարը: «Ուշագրավ է,- ասաց նա, - որ 20 օր առաջ Կապանում եղավ  գեղարվեստական մարմնամարզության քաղաքի բաց առաջնություն: Սա պատանի մարզիկների վարպետությունը բարձրացնելու լավագույն միջոցն է»:

Ի դեպ, Գառնիկ Սարոյանն արժանացավ համայնքապետ Գևորգ Փարսյանի շնորհակալագրին՝ Կապանում մարմնամարզության մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը նպաստելու ու արդյունավետ համագործակցության համար:

Գյումրու մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Խաչիկ Երանոսյանը տպավորված էր առաջնության անցկացման մակարդակից և հավելեց, որ Կապանում կարելի է մարմնամարզության և ակրոբատիկայի միջազգային մրցումներ անցկացնել: Նաև ավելացրեց, որ Գյումրու մարզական պատվիրակության անդամների թիվը հասնում է երեսունի:

Միջազգային կարգի մրցավար, Հայաստանի հավաքականի սպորտային ակրոբատիկայի մարզիչ Ռուբեն Մովսիսյանը նշեց, որ Կապանին ծանոթ է դեռևս Խորհրդային Միության տարիներից, այստեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացրել, քանի որ Կապանի մարզադպրոցի մարմնամարզական հարթակը որակյալ էր։ Կարծես պատմությունը կրկնվում է։ Նրա փոխանցմամբ՝ այժմ մարզադպրոցի հարթակը և ցատկուղին համապատասխանում են միջազգային չափանիշներին, և մարզաձևի պատասխանատուները մտածում են հաջորդ տարի սպորտային ակրոբատիկայի առաջնությունը Կապանում անցկացնելու մասին։

Հանրապետությունից ժամանած մարզիկները, մարզիչները, մարզաձևի մյուս ներկայացուցիչները մրցումներից ազատ ժամերին ծանոթացան Կապանի տեսարժան վայրերին:

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40