Ներկայացվեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը

14.03.2022 17:46
6312

Սյունիքի մարզպետարանում մարտի 14-ին ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմին:

Հանդիպմանը մասնակցում էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Մկրտչյանը, մարզի համայնքների ղեկավարներ, իրավապահ մարմինների և զինվորականության  բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Նախարար Գ. Սանոսյանը շնորհակալություն հայտնեց  Սյունիքի արդեն  նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, ով տարածաշրջանի համար բարդ ու դժվարին ժամանակաշրջանում համաձայնվեց ստանձնել մարզի ղեկավարի պաշտոնը և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրներըը: Նաև համոզմունք հայտնեց, որ Մելիքսեթ Պողոսյանը պետական ոլորտում կշարունակի աշխատանքը՝ իր փորձն ու հմտությունը ներդնելով Սյունիքն ամրացնելու հայրենանվեր գործում:

Նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ով վերջին երկու տարում Սյունիքի հարցերով միջգերատեսչական  աշխատանքային խմբի ղեկավարն էր, նշեց, որ մարդկանց հետ ծանոթանալու խնդիր չունի, ինչ վերաբերում է հիմնախնդիրներին, դրանց մի մասի լուծման  մեկնարկն արդեն տրված է, մնում է տրամաբանական ավարտին հասցնել:

Վերջում Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իր հետ մեկ տարուց ավելի ժամանակաշրջանում ճանապարհ են անցել, նաև ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում արված կարևոր գործերը և իր բարեմաղթանքները հղեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ կանանց միամսյակի  առթիվ:

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21