Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ

03.05.2024 13:51
3195

Նոյեմբերի 14-ի և ապրիլի 30-ի Ազգային ժողովի հերթական նիստերի ժամանակ, Սյունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանը արդեն երկրորդ անգամ օգտագործելով երկրի բարձրագույն ամբիոնը, խոսում է Սզնակ և Դիցմայրի գյուղերի ջրամատակարարման խնդրի մասին՝ գաղափար չունենալով և չիմանալով նշյալ խնդիրների լուծմանն ուղղված ո՛չ քայլերի հաջորդականության, ո՛չ առավել ևս իրականացված աշխատանքների մասին:

Ուստի, որպես համայնքի ղեկավար, հարկ եմ համարում տեղեկացնել Մարինա Ղազարյանին, որ մենք լիովին տիրապետում ենք թե՛ քաղաքի, և թե՛ 38 գյուղական բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին և Ձեր կողմից դրանց մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն բնավ չենք տեսնում։ Փոխարենը, խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել և խնդիրը համակողմանի ուսումնասիրելուց և դրանում հավաստիանալուց հետո միայն պատասխանատվության սլաքները ուղղել Տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

Ի գիտություն ԱԺ պատգամավորին և մնացած հետաքրքրվող անձանց՝ ստիպված եմ քայլ առ քայլ ներկայացնել խնդրի լուծման իրական պատկերը.

Հաշվի առնելով սահմանամերձ և սահմանամերձ դարձած բնակավայրերի ռազմավարական նշանակությունը, կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը և գյուղապահպանության խնդիրը` դեռևս 2022 թվականին Կապանի համայնքապետարանը նախաձեռնել է Դիցմայրի և Սզնակ գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման և Սյունիք, Դիցմայրի, Սզնակ, Բարգուշատ գյուղերի ոռոգման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների ավարտից հետո Կապան համայնքի ավագանին 2023 թվականի նոյեմբերի 22-ի N 123-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտերին, այդ թվում՝ վերոնշյալ գյուղերի ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցման ծրագրերին։

Համայնքապետարանը ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված ժամկետներում և կարգով՝ ավագանու կողմից հավանության արժանացած ծրագրերը ներկայացվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացնելու նպատակով։

Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի՝ ծրագրերը ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը՝ մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը։ Սակայն, մինչ օրս, համայնքապետարանը ծրագրերի վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի եզրակացություն չի ստացել: Այսինքն՝ սահմանված ժամկետները չեն պահպանվել:

Հետևաբար, եթե իսկապես ցանկանում եք համայնքային նշանակության որեւէ խնդրի լուծմանը աջակցել, ապա ցուցաբերեք կառուցողական և առարկայական մոտեցում, հակառակ դեպքում ձեր կողմից Ազգային ժողովում մեր խնդիրները բարձրաձայնելու կարիքը մենք բացարձակապես չունենք:

Հ․Գ․ Հորդորում ենք, այսուհետ պահպանել քայլերի հաջորդականությունը, չկրկնել Սզնակ գյուղի օրինակը և խնդրի մասին տեղեկատվություն ստանալու գրությունները համայնքապետարան ուղարկել նախքան Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունենալը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40