Գևորգ Փարսյանը հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

20.06.2024 18:49
890

Հունիսի 19-20-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանին և Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սամուել Ասեֆային։

Ողջունելով հյուրերի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը նախ շնորհավորել է Էլեն Ասատրյանին՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և նրան հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Գևորգ Փարսյանը կարևորել է երկկողմ պատրաստակամությունը երկար տարիների պատմություն ունեցող համագործակցությունը ամուր հիմքերի վրա դնելու և զարգացնելու ուղղությամբ ներդրված անկեղծ ջանքերը։ Հաշվի առնելով, որ Գլենդելը զարգացած քաղաք է, իսկ Կապանը՝ զարգացող, համայնքի ղեկավարը իր խոսքում հատկապես ընդգծել է լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև Գլենդելի հնարավորությունները օգտագործելու կարևորությունը։

էլեն Ասատրյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Գևորգ Փարսյանին մանրամասն ներկայացրել Գլենդելում կայացած վերջին հանդիպումից հետո միջհամայնքային համագործակցության վերակազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ապա խոսել առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ: Զրույցի ժամանակ Է․Ասատրյանը հայտնել է, որ սեպտեմբեր ամսին մտադիր է այցելել քաղաքապետարանի աշխատակազմի և անհրաժեշտ մասնագետներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ տեղում կարիքները հասկանալով՝ համատեղ արդյունավետ աշխատանք իրականցնել:

Հանդիպման ավարտից հետո, Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, հյուրերը շրջել են քաղաքում, եղել զբոսայգիներում և պատմամշակութային վայերում՝ ընդհանուր պատկերացում կազմելու քաղաքային ենթակառուցվածքների զարգացման շուրջ հնարավոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40