Հանրապետության ուռուցքաբանների դեսանտը Կապանում

29.08.2022 12:03
2528

Բարձրակարգ բուժօգնություն ցույց տալու, մասնագիտական խորհրդատվություն կազմակերպելու նպատակով օգոստոսի 27-ին Կապանում էին ՀՀ առողջապահության նախարարության  Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները: Առավոտից նրանք Կապանի բժշկական պոլիկլինիկայում ընդունելություն էին կազմակերպել, անցկացվում էին անվճար սոնոգրաֆիական հետազոտություններ, իսկ կեսօրին մոտ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորումը», որի ընթացքում ազգային ուռուցքաբանական կենտրոնի մասնագետները հանդես եկան ոլորտին առնչվող նեղ-մասնագիտական զեկուցումներով՝ ներկայացնելով ուռուցքաբանության զարգացումներն աշխարհում և հանրապետությունում:

Համաժողովի ընդմիջմանն ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում կարևորեց հիվանդության  վաղ ախտորոշման անհրաժեշտությունը, նշելով, որ ժամանակակից ախտորոշման մեջ կան այնպիսինները, որոնք շատ ժամանակատար չեն, օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությունը, որ հետազոտվողից պահանջում է 15 րոպե ժամանակ, և ցավոտ ու վնասակար չէ. «Մեթոդն այնպիսին է, որ օրվա ընթացքում մարդը մի քանի անգամ կարող է ուլտրաձայնային հետազոտության ենթարկվել: Հիվանդությունը վաղ հայտնաբերելով՝ շատ պաթոլոգիաներ իսպառ բուժվում են՝ կարճ ժամանակում և նվազ ֆինանսական միջոցներ ծախսելով: Մեր նպատակն է՝ մարդկանց օգնել, որ տեղեկացված լինեն և այդ ամեն ինչն իրագործեն»: Ն. Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ ըստ ուռուցքաբանության ոլորտի ուսումասիրությունների՝ հիվանդությունը կանխարգելելու նպատակով կանայք ավելի հաճախ են դիմում բժշկին, քան տղամարդիկ: «Բնակչության մեջ թյուր կարծիք է ձևավորվել, որ ուռուցք հայտնաբերվելու դեպքում Հայաստանից մի այլ երկիր պիտի գնա բուժվելու, բայց մեզանում  ուռուցքաբանությունը չի զիջում զարգացած երկրներին, սա վստահաբար կարող եմ ասել», - հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Ինչպես տեղեկացանք Կապանի պոլիկլինիկայից, օրվա ընթացքում սոնոգրաֆիկ հետազոտություն է անցել և նեղ մասնագիտական խորհրդատվություն ստացել մարզի ավելի քան 200 բնակիչ:

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38