Արդյո՞ք արժե կարևորություն կամ լրջություն տալ ԱՄՆ-ի դեսպանի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցին

10.03.2023 14:56
125934

Արդեն մի քանի ժամ է, ինչ լրատվամիջոցները (իրար հերթ չտալով) տեղեկացնում են, թե Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս...

Ի տարբերություն մայրաքաղաքային լրատվամիջոցների, Սյունիքում գրեթե ոչ ոք լրջություն և կարևորություն չի տալիս ԱՄՆ-ի դեսպանի տվյալ այցին:

Տեսեք՝ գրեթե ամեն շաբաթ օտարերկրացի ինչ-որ պաշտոնյա է այցելում Սյունիք, լինում մարզի տարբեր վայրերում, նաև Տեղ գյուղի արևելյան մատույցներում, որտեղից սկիզբ է առնում Լաչինի միջանցքը, որը շրջափակված է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից:

Այդ պաշտոնյաների այցերից գոնե մեկը մինչև այսօր գործնական որևէ նշանակություն չի ունեցել հատկապես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի վերաբացման հարցում:

Ադրբեջան ահաբեկչական պետությունը մինչև հիմա հրաժարվում է կատարել նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի, ՄԻԵԴ-ի վճիռները, աշխարհի տասնյակ պետությունների կոչերը:

Եվ ուրեմն՝ մանկամտություն է դեսպանի այցից որևէ ակնկալիք ունենալը, որքան էլ տեղեկատվություն տարածողները հիշատակեն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի կոչը կամ կոչերը:

Գոնե ուշացումով լրջանանք և հույսներս մի քիչ էլ մեզ վրա դնենք...

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02