Հայրենիք տեղափոխված հայ հովվին ադրբեջանցիները չեն վնասել, բայց ոչխարներին չեն վերադարձրել

15.01.2022 11:11
3470

Հունվարի 13-ին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներին արածեցնելիս հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել թշնամու տարածքում: Ադրբեջանցի զինծառայողները նախ կապել են Մաթևոսյանի աչքերը, ապա ձեռքերը և տարել իրենց հենակետ: Այս ամենը հեռվից նկատել է մեկ այլ հովիվ և տեղեկացրել համայնքի ղեկավարին:

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են նաև Զինված ուժերը, Ռուսաստանի ԱԱԾ զորքերի հրամանատար, Գորիսում տեղակայված ուղեկալի պետը և ԱԱԾ ահմանապահ զորքերի Խնձորեսկի ուղեկալի պետը, Սյունիքի մարզպետը:

3 ժամ տևած բանակցությունների արդյունքում Սուրիկ Մաթևոսյանը ողջ և առողջ տուն է եկել, ասում է՝ իրեն չեն վնասել, բայց կորցրել է ապրուստի միջոցը, հոտը չեն վերադարձրել:

Տեղ համայնքի բնակչի խոսքով՝ 340-ից ավելի ոչխար թշնամին չի վերադարձրել: Պատճառաբանում են, թե ոչխարներն իրենց մոտ չեն։ Հովիվը նեղսրտած է, ասում է՝ մայրերին տարել են, գառնուկները շուտով կսատկեն:

Տեղ Համայնքի ղեկավարը նշեց, որ բանակցություններ են ընթանում։ Հույս ունեն՝ կենդանիներին ևս կվերադարձնեն:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40