Ո՞վ է Կապանի ոստիկանության խաղամոլ պաշտոնյան, որ «Վիվառո»-ին 8 մլն դրամ տալիք ունի

13.09.2020 14:55
16500

Կապանի ոստիկանությունում մեկ-երկու ամիս առաջ (գուցե եւ ավելի վաղ) սկիզբ առած խառնաշփոթը շարունակում է մոլեգնել:

Տեւական ժամանակ է՝ գրեթե չի գործում ոստիկանության բաժնի հիմնական օղակը՝ օպերատիվ ծառայությունը:

Այդ ծառայության տասը աշխատակից դեռեւս ս.թ. հուլիսի 1-ին աշխատանքից ազատվելու դիմում էին գրել, հանձնել զենքն ու «удо»-ն (վկայականը):

Այդ օրերին Կապան ժամանած գնդապետ Արամ Հովհաննիսյանին (ՀՀ ոստիկանապետի տեղակալ) հաջողվել է ջուր լցնել կրակի վրա ու վերադարձնել ե՛ւ դիմումները, ե՛ւ զենքերն ու «удо»-ները:

Օրեր անց, սակայն, տասը ոստիկան (նույն ծառայությունից) կրկին դիմում են գրել ու վերստին  հանձնել ծառայության բերումով ունեցած-չունեցածը:

Նրանց դիմումները տեւական ժամանակ Երեւան չէին ուղարկում. փորձ էր արվում հանդարտեցնել փոթորիկը կամ տեղի ունեցածը կոծկել հանրությունից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հրաժարականի դիմումներից յոթը վերջին օրերին ստիպված են եղել ուղարկել ոստիկանության կենտրոնական մարմին՝ անհնարին համարելով հետագա կոծկումը, ինչպես եւ նկատի ունենալով դիմումատուների համառությունը:

Ինչպես հաղորդել ենք մեր նախորդ երկու հրապարակման մեջ (Կապանի ոստիկանությունում ստեղծված վիճակի առնչությամբ) հարցերի հարցը եղել եւ մնում է հետեւյալը՝ ի՞նչ է կատարվել ու կատարվում Կապանի ոստիկանությունում, որ մարդիկ (այդ թվում՝ փորձառու ոստիկաններ) չեն ուզում աշխատել այդտեղ:

Իսկապես, միայն COVID-ը կարող էր ստիպել, որ մի ամբողջ ծառայության աշխատակիցներ ապստամբության դրոշ պարզեին: Թեեւ սյունիքյան իրականությունը ցույց է տալիս, որ քաղաքական ու կառավարչական COVID-ն ավելի վտանգավոր է երկրի ու հանրության համար, քան մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող համաճարակը:

ՀՀ ոստիկանությունը ոչինչ չի ասում Կապանի բաժնում ստեղծված վիճակի մասին, ոստիկանության մարզային բաժինն էլ ջուրը բերանն է առել…

Առկա հարցերը պարզաբանելու համար սեպտեմբերի 11-ին խմբագրությունը դիմել է ոստիկանության բաժնի նորանշանակ պետ Զորիկ Վարդանյանին, ով էլ խոստացել է (կարգի համաձայն) հարցազրույց տալ՝ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից թույլտվություն ստանալու դեպքում:

Եթե Զորիկ Վարդանյանը, այնուամենայնիվ, մեր հարցերին պատասխանելու թույլտվություն չստանա, ապա ստիպված կլինենք   հարցերն ուղղել հրապարակավ…

 

Հ.Գ.

Իբր քիչ էր բաժնում առաջացած լարվածությունը, հիմա էլ մեկ ուրիշ սկանդալ է բռնկվում:

Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բաժնի ներկայիս պաշտոնյաներից մեկը սովորական խաղամոլ է ու «Վիվառո»-ին 8 մլն դրամ տալիք ունի: Ընդ որում՝ գումարը վճարելու ժամկետը լրացել է…

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12