«Տարվա լավագույն պետական գործիչը Սյունիքում». երկու ընտրյալ՝ Գևորգ Փարսյան և Դավիթ Դանիելյան

30.12.2023 09:57
8396

Չափազանց հետաքրքիր ընթացք ունեցավ «Սյունյաց երկրի» կողմից դեկտեմբերի 28-ին և 29-ին Սյունիքի մարզում անցկացված հարցախույզը՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեր երկրամասի լավագույն պետական գործիչները 2023 թ. արդյունքներով:

Մինչ հարցախույզի արդյունքներին անդրադառնալը՝ խմբագրական մի գաղտնիք բացահայտենք. շատերին հետաքրքրող այդ հարցի պատասխանը սկզբնապես փորձեցինք պարզել հեռախոսային հարցման միջոցով: Պարզեցինք և որոշակի արդյունքներ ունեցանք, սակայն... Խմբագրական մեր խորհուրդը տարակույս հայտնեց, թե ստացված արդյունքները կարող են հավաստիություն չներշնչել և նույնիսկ խոցելի լինել, քանզի միջոցառման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովված չեն եղել: Ուստի և ստացված արդյունքներն առ ոչինչ համարվեցին, ու նախընտրեցինք հրապարակային և թափանցիկ գործելակերպ՝ մասնակիցների անունները նշելու պայմանով, նկատի ունենալով, որ այդ դեպքում արդյունքների չափելիությունը ստույգ և տեսանելի հիմքեր կունենա:

Կարևորեցինք նաև հարցախույզի մասնակիցների կողմից մատնանշված անձանց վերաբերյալ տարվա  ընթացքում հայտնված կարծիքները, գնահատականները:

Իսկ այժմ՝ դեկտեմբերի 28-29-ին անցկացված հարցախույզի արդյունքների մասին:

Հարցախույզ անցկացնելու մեր հրապարակումը մեկուկես օրվա ընթացքում (դեկտեմբերի 30-ի ժամը 10։00-ի դրությամբ) ունեցավ մոտ 36 հազար ընթերցող:

Ցավոք, ընթերցողների և նույնիսկ հավանություն տվողների մի մասը կոնկրետ անձանց վերաբերյալ առաջարկություն չներկայացրեց, ինչը մեկ անգամ ևս վկայում է մեր հանրությանը համակած անտարբերության մասին:

Արձագանքները (ինչպես և հայտարարել էինք նախապես) ընդունում էինք syuniacyerkir.am կայքի SyuniacYerkirNewspaper ֆեյսբուքյան էջի քոմենթների (մեկնաբանությունների) բաժնում, [email protected] էլեկտրոնային էջում, նշված ֆեյսբուքյան էջի անձնական բաժնում:

Բոլոր այն կարծիքները, որոնց հեղինակները նշված չէին, անվավեր ճանաչվեցին: Անվավեր ճանաչվեցին այն հետևորդների կարծիքները, ովքեր սյունիքաբնակ չեն: Չեն հաշվարկվել այն անձանց հավանությունները, որոնք դրված են հարցախույզին մասնակցած մարդկանց մեկնաբանությունների տակ, որովհետեւ միեւնույն անձը (շատ դեպքերում) հավանություն է տվել մի քանի մեկնաբանության։

Նպատակահարմար գտնվեց հարցախույզի արդյունքներն արտացոլող փաստական հիմքերը որոշ ժամանակ պահպանել խմբագրությունում. ցանկացողները կարող են ծանոթանալ։

Բոլոր այդ սկզբունքները հաշվի առնելով՝ այսպիսի պատկեր ստացանք. կարծիքների գերակշիռ մասը հօգուտ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի էր (հարցախույզի մասնակիցների 62,1 տոկոսը) և ՀՀ Ազգային ժողովի սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի (հարցախույզի մասնակիցների 30,8 տոկոսը):

Մենք ընդհանրացրել և ամփոփել ենք նաև կարծիքների բովանդակությունը՝ ինչո՞ւ հենց նրանց:

Գևորգ Փարսյանի գործունեությունն այսպես արժևորվեց-իմաստավորվեց. հավատարմություն նախընտրական խոստումներին, համայնքի բնակիչների հոգսերին ու մտահոգություններին մշտապես հաղորդակից լինելու հետևողականություն, օրավուր փոփոխվող և գեղեցկացող Կապան, նախօրինակը չունեցող մշակութային միջավայրի ստեղծում և մշակութային միջոցառումներ՝ նույնիսկ միջազգային մասշտաբի, Սյունիքի պատմության հերոսական դրվագներով և նշանավոր սյունեցիների օրինակով աճող սերնդին դաստիարակելու վճռականություն, Սյունիքի առջև ծառացած հիմնախնդիրների շուրջ քննարկումներին գիտական հանրության և ստեղծագործող մտավորականության ընդգրկում (հատկապես նշվեց հայ-իրանական միջազգային գիտաժողովը), արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդում (Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) և այդկերպ Սյունիքի հիմնախնդիրների վրա ուշադրության հրավիրում, վերջին 40-50 տարում՝ առաջին անգամ, նախադպրոցական հաստատության շենքի կառուցում... Եվ, իհարկե, բոլոր առիթներով ու բոլոր հարթակներում Կապանն ու Սյունիքը արժանապատվորեն ներկայացնելու կարողություն:

Դավիթ Դանիելյանի գործունեությունն էլ այսպես իմաստավորվեց և արժևորվեց... Նրան, ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, ճանաչում, հետևում և գնահատում են մարզի բոլոր տարածաշրջաններում: Պարզվում է նաև՝ նրան դիմում են ոչ միայն Կապանի, այլև  Մեղրու, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի բնակիչները: Կարևորվել է հանգամանքը, որ իր կտավներով կարողացել է տարվա ընթացքում մի քանի անգամ Սյունիքը և ընդհանրապես Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնել միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Գնահատվել են նրա անմիջականությունն ու հասանելիությունը, խոսքի և գործի միջև հակասության բացակայությունը, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների հանդեպ ուշադրությունը, Սյունիքի հիմնախնդիրները ժամանակ առ ժամանակ ԱԺ-ում բարձրացնելու հետևողականությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու քաջությունը, սահմանապահ գյուղերի բնակիչների հետ պարբերական շփումները և մարդկանց մտահոգությունները գործադիր իշխանության տարբեր օղակներ ներկայացնելու գործելակերպը:

Ամփոփելով արտահայտված կարծիքները (և՛ քանակով, և՛ բովանդակությամբ) «Սյունյաց երկրի» բազմահազարանոց լսարանը Սյունիքի մարզի 2023 թվականի լավագույն պետական գործիչներ է հռչակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Ռազմիկի Փարսյանին և ՀՀ Ազգային Ժողովի սյունեցի պատգամավոր Դավիթ Հրանտի Դանիելյանին:

Հարցախույզի  մասնակիցների 7,1 տոկոսը Սյունիքի մարզի տարվա պետական գործիչներ են համարել Գորիս, Մեղրի, Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Բագրատ Զաքարյանին, Մանվել Փարամազյանին, Սյունիքի մարզպետարանի աշխատակից Գրիշա Խաչատրյանին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մի քանի այլ անձանց։

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Գևորգ Փարսյանին և Դավիթ Դանիելյանին՝ Սյունիքի բնակիչների բարձր գնահատականին ու վստահությանն արժանանալու կապակցությամբ:

Հավատում ենք՝ այսուհետ ևս նրանք կշարունակեն նվիրական ծառայությունը Սյունյաց աշխարհին, որ ներկայումս հայտնվել է ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների հորձանուտում:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08