Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ

07.09.2026 15:56
641

Կապանի քաղաքային մարզադաշտում 2016 թվականից տեղի է ունենում Մալոյան եղբայրների աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը։ Սեպտեմբերի 7-ին այն անցկացվեց 10-րդ անգամ։

Բացման արարողության ժամանակ  բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին և մարզիկներին բարձր արդյունքներ մաղթեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, աթլետիկայի Եվրոպայի ռեկորդակիր, միջազգային մրցումների հաղթող Ռոբերտ Էմմիյանը, Կապանի համայնքապետարանի սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Ռ․ Էմմիյանն իր խոսքում նշեց, որ Կապանում աթլետիկայի մարզաձևը միշտ եղել է գնահատված և առաջատար, նախևառաջ նախանձախնդիր մարզիչների շնորհիվ։ Նրանց նվիրումի և ջանքերի արդյունքում աճել են բարձրակարգ մարզիկներ, ինչպիսին՝ երկու օլիմպիական խաղի մասնակից Լևոն Աղասյանը և ուրիշներ։

Հուշամրցաշարի մասնակիցների թվում էին մարզիկներ Մոլդովայից, Ուկրաինայից, Հունաստանից, Բուլղարիայից, Հայաստանի տարբեր քաղաքներից՝ 11 աղջիկ և 10 տղա։ Ներկա էին Մալոյան ընտանիքի անդամները, հարազատները։

Հեռացատկի հատվածում աղջիկներից 6 մ 10 սմ արդյունքով հաղթող ճանաչվեց բուլղարուհի Գալինա Նիկոլովան, տղաներից՝ Վլադիմիր Մազուրը (Ուկրաինա)՝ տպավորիչ 8 մ 11 սմ արդյունքով, որը հուշամրցաշարի ռեկորդ է։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին Կապանի համայնքապետարանի կողմից սահմանված մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով, որոնք մարզիկներին հանձնեցին Ռոբերտ Էմմիյանը և Գոռ Թադևոսյանը։

Անաստասիա Սենկիվը (Մոլդովա) երրորդ մրցանակային տեղը գրավեց։ Նա առաջին անգամ էր մասնակցում  հուշամրցաշարին, տպավորված էր, թե կապանցիների հյուրընկալությունից, թե մրցումների կազմակերպման մակարդակից։ Ավելացրեց, որ էլի կգա Կապան՝ մասնակցելու հուշամրցաշարին։

Այս անգամ ևս հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40