Ազատ Գասպարյանի գլխավորած ճանապարհաշինական ընկերությունը հերթական անգամ օրինակելիություն է հանդես բերում

24.09.2020 12:28
9802

Սեպտեմբերի 23-ին աշխատանքային եռուզեռի ականատես եղանք Մեղրու ճանապարհների շինարարական հրապարակներում։
Մեր նախկին հրապարակման մեջ` «Ճանապարհը կենդանի օրգանիզմ է, նրան պետք է լինի ամենօրյա տեր» («Սյունյաց երկիր», 16 հունիսի 2020 թ.), անդրադարձել էինք Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգմանը։ 
Ինչպես տեղեկացանք հերթական այցի ժամանակ, լրիվ ավարտված են հողային աշխատանքները, արհեստական կառուցվածքների բետոնապատումը, ավարտին է մոտենում հունի մաքրումը։ Նշված ճանապարհահատվածի 5 կիլոմետրը երկու շերտով ասֆալտապատվել է, 6,5 կմ ճանապարհի ներքին շերտն է ասֆալտապատվել. ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում Լեհվազ բնակավայրի կամրջից դեպի Մեղրի ընկած հատվածում։ 
«Մեղրու ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի փոխանցմամբ` մեծ թափով ընթանում են ճանապարհի կողնակների ամրացումը եւ ճանապարհային «հագուստի» վերակառուցումը, որ ներառում է ասֆալտբետոնե ծածկի սառը մշակում` ցեմենտի հավելումով, որն արդեն արվել է 7 կմ-ի վրա` 10 կիլոմետրից։
«Մշակվել է կոնկրետ ծրագիր, որ մինչեւ հոկտեմբերի վերջն ավարտին հասցնենք շինարարությունը, չնայած, որ պայմանագրի վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։ Ժամկետից շուտ ենք ուզում ավարտել, քանզի հայտնի չէ, թե նոյեմբերին եղանակն ինչ անակնկալներ կմատուցի։ Նաեւ սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնում Ագարակ քաղաքում. հիմնանորոգում ենք չորս փողոց` ընդհանուրը 1 կմ 100 մ երկարությամբ։ Երկու ծրագիրն էլ ձգտում ենք ժամկետից շուտ ավարտել»։ 
Տնօրենը նաեւ հավելեց, որ ճանապարհաշինական աշխատանքների արդյունավետ եւ ժամանակին կատարմանը նպաստում է մեքենայական պարկի անընդհատ նորացումն ու արդիականացումը. վերջերս ձեռք են բերել նոր տեխնիկա, մասնավորապես` գերմանական արտադրության ասֆալտափռիչ մեքենա եւ գլդոններ։
Ինչ վերաբերում է կատարված աշխատանքների որակին, ապա միանշանակ կարելի է փաստել` Ազատ Գասպարյանի գլխավորած ճանապարհաշինական ընկերությունը հերթական անգամ օրինակելիություն է դրսեւորում։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40