Հայկ Գրիգորյան․ զոհվեց հայրենիքը պաշտպանելիս

11.06.2021 15:34
5354

Գրիգորյան Հայկ Դավիթի․ ծնվել է 1985 թ․ փետրվարի 17-ին Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական պատրաստություն եւ ֆիզկուլտուրա բաժնում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Վարդենիսի զորամասում։

2011 թ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի գնդում, մասնակցել զինվորական դասընթացների եւ ծառայությունը շարունակել որպես պայմանագրային սպա՝ մոտոհրաձգային դասակի հրամանատար։

2006 թ․ ամուսնացել է, ունի երեք երեխա։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Հայկ Գրիգորյանն իր աշխատանք-ծառայությունն էր կատարում Վայքի զորամասում․ զինվորականին հատուկ հանգստությամբ ու սառնասրտությամբ ընդունեց պատերազմի սկսվելու մասին լուրը, ընտանիքի անդամներն էլ էին սովոր Հայկի աշխատանքին՝ անհանգստանում էին, հարցնում, բայց Հայկը հանգստացնում էր, ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, որ պատերազմն ավարտվելու է ու հաղթանակն անպայման մերն է լինելու։

Իրավիճակն Արցախում օր օրի ծանրանում էր․ Հայկի դասակը հոկտեմբերի 9-ին մեկնում է Արցախի հարավ՝ Ջրական։ Ականատեսները պատմում են, որ Հայկը սառնասրտությունը չէր կորցրել, իրեն վստահված հատվածի պաշտպանությունն իրականացնում էր գրագետ, վստահ ու առանց խուճապի։

Հայկին տանը երեք զավակներն էին սպասում․ նրանք համոզված էին, որ հայրիկն անպայման տուն է վերադառնալու, բայց հայրիկի գործուղումն այս անգամ սպասված վերադարձի ուրախությամբ չավարտվեց․ հայրենանվեր սպան հոկտեմբերի 14-ին զոհվեց Ջրականում՝ իր զավակների սպասումը վերածելով մորմոքուն կարոտի, հերոսացավ՝ իր զավակներին թողնելով կյանքը հայրենիքի համար ապրելու պատգամն ու նվիրյալի ազգանունը կրելու հպարտությունը։

Լեյտենանտ Հայկ Գրիգորյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու։ 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40