Հարությունյան Զորիկ․ բանակում ծառայելը նրա համար այլընտրանք չուներ

22.06.2021 17:25
6236

Հարությունյան Զորիկ Արծրունի․ ծնվել է  2001 թ․ մայիսի 8-ին Չարենցավան քաղաքում։  Սովորել է Կապանի թիվ 5, ապա  Գեղիի միջնակարգ դպրոցում։ Պատերազմից ամիսներ անց էլ ուսուցիչների աչքերն արցունքոտվում են Զորիկի մասին խոսելիս, նրան բնութագրելիս առանձնացնում  են հաստատակամությունն ու նպատակասլացությունը։ Պատմում են, որ աշակերտ Զորիկը հայրենիքի ու հայրենասիրության մասին սեփական դատողություններն ուներ, պնդում էր, որ հայրենիքը սիրել նշանակում է ապրել ու աշխատել  հայրենիքում, իսկ բանակում ծառայելը նրա համար այլընտրանք չուներ, որովհետեւ համոզված էր՝ հայ տղան զինվոր լինելուց հետո միայն իրավունք ունի իրեն տղամարդ համարել։

Զորիկը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայում էր Արցախում։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, օրեր անց ծնողներն իմացել էին, որ Զորիկը վիրավոր է ու Սիսիանի հոսպիտալում է, շտապել էին նրան տեսնելու, բայց չէին հասցրել, քանի որ նրան հետ էին տարել ռազմաճակատ։ Քույրը մորմոքվում է․ «Վերքերը չլավացած հետ գնաց, ախր շատ փոքր էր, մեր ընտանիքի միակ տղան էր, ամիսներ անց էլ ուշքի չենք գալիս, չենք հավատում, սպասում ենք․․․»։

Հադրութ վերադառնալուց հետո Զորիկը զանգահարել էր ծնողներին, ասել, որ իրենք Հադրութի անտառներում են, որ մոլորվել են․․․ կապն ընդհատվել էր։ Հետո ամիսներ շարունակ Զորիկին ճանաչողներն արթնանում էին նրա մասին լուր իմանալու հույսով, քնում՝ նրա համար աղոթելով․․․ սպասումի երկար ու տանջալից ամիսներ, հույս, որն օրերի ու ամիսների հետ ավելի ու ավելի էր նվազում․․․

2021 թ․ մարտի 14-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Զորիկ Հարությունյանը նահատակվել է․․․

Զորիկի 20-ամյակից 5 օր առաջ՝ 2021 թ․ մայիսի 3-ին, ծնվել է նրա քրոջ որդին, ով որպես տիտղոս, կրելու է հերոսացած մորեղբոր անունը։

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40