Կապանցիները շարունակում են ապրել երաժշտության կախարդական աշխարհում․ փառատոնի 5-րդ օրը

11.07.2023 14:30
1136

Այս անգամ ևս երաժշտական օրվա ծրագիրը մեկնարկեց դահլիճի հետ ավանդական երկխոսությամբ: Բեմահարթակում դաշնակահարներ էին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Մելիքյան, նրա պրոդյուսեր՝ Ալեքսանդր Պլատո Հակոբյան, մեր հայրենակից Արմեն Քարամյան: Հայկ Մելիքյանը, մասնավորապես, խոսեց երաժշտական կրթություն ստանալու մանրամասների մասին:

Այս անգամ ևս համերգը մեկնարկեց պատանի երաժիշտների ելույթներով: Մենուա Մելիք-Հայկազյանը հնչեցրեց Գաբրիել Ֆորեի «Օրորոցայինը»: Այնուհետև Կիմա Օհանյանը դաշնամուրով կատարեց Ռախմանինովի «Առաջին երաժշտական ակնթարթ» ստեղծագործությունը: Կապանցի հանդիսատեսի համար հաճելի անակնկալ էր Ավանեսյանների ընտանիքի ելույթը՝ կրտսեր Լեո Ավանեսյան (դաշնամուր), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Հրաչյա Ավանեսյան (ջութակ), Սամվել Ավանեսյան (ֆլեյտա), հնչեց Բախի «Ավե Մարիան»՝ մի անգամ էլ ներկաներին տեղափոխելով հնչյունների կախարդական աշխարհը: Դրանից հետո բեմահարթակում դաշնակահար Հայկ Մելիքյանն էր, ում հանդիսատեսն արդեն ճանաչում է նախորդ օրերի ելույթներից: Վիրտուոզ երաժիշտը կատարեց Շոպենի երեք վալսերը և «Պոլոնեզը», ինչպես նաև Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիան»:

Այնուհետև հանդիսատեսն ունկնդիրը եղավ լայնակտավ մի ստեղծագործության՝ Ֆելիքս Մենդելսոն՝ «Լարային օկտետ մի բեմոլ մաժոր» (Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Հայկ Ղազազյան՝ երկրորդ ջութակ, Արմեն Պողոսյան՝ երրորդ ջութակ, Կարեն Շահգալդյան՝ չորրորդ ջութակ, Արմեն Նազարյան՝ առաջին ալտ, Անդրեյ Գրիդչուկ՝ երկրորդ ալտ, Սևակ Ավանեսյան՝ առաջին թավջութակ, Դավիթ Եժով-Յավրումյան՝ երկրորդ թավջութակ):

Համերգի երկրորդ հատվածում հանդես եկավ ընտանեկան զույգ՝ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի դուստրը հնչեցրեց Մոնիի «Չարդաշը» մոր նվագակցությամբ: Լիլիթ Մարտիրոսյանը կատարեց Ալբերտո Հինաստերիայի «Երեք արգենտինական պար» ստեղծագործությունը, այնուհետև բեմահարթակում էին Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Աննա Սարկիսովան (դաշնամուր): Հնչեցին Ժյուլ Մասնե՝ «Էլեգիա» և Ռիխարդ Շտրաուս՝ «Morgen» ստեղծագործությունները:

Ի հավելումն նշենք, որ փառատոնի յուրաքանչյուր օր Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հանդիսատեսի պակաս չի լինում, ինչը վկայում է կապանցու   սերն ու հակումը դասական երաժշտության հանդեպ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40