Ֆրանսիայի շունչը Կապանում

23.03.2026 14:56
4362

Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառումը Կապանի Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի օրհներգերով՝ ստեղծելով հանդիսավոր ու խորհրդանշական մթնոլորտ։

Հարկ է նշել, որ Կապանում Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնը բացվել է 2025 թվականի մարտին՝ Կապան և Ֆրանսիայի Սենթ Էթիեն քաղաքների համագործակցության շրջանակում։

Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն նշել Ֆրանկոֆոնիայի օրը, այլև ամփոփել կենտրոնի մեկ տարվա ակտիվ գործունեությունը։

Կազմակերպիչների խոսքով՝ տարվա ընթացքում իրականացվել են բազմաբնույթ ծրագրեր, իսկ մարտ և ապրիլ ամիսներին նույնպես նախատեսվում են ֆրանկոֆոնիայի թեմայով միջոցառումներ՝ ապահովելով նախաձեռնությունների շարունակականությունը։

Միջոցառման հիմնական մասնակիցները կենտրոնի սաներն էին՝ տարբեր խմբակներ հաճախող աշակերտներ, ովքեր ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները։

Առանձնահատուկ մասնակցություն ունեցան Կապանի արվեստի մանկական և գեղարվեստի դպրոցների, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ իրենց գեղարվեստական աշխատանքներով։

Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց ֆրանկոֆոն մշակույթի դերը կրթական և մշակութային կյանքում՝ միավորելով տարբեր սերնդի մասնակիցներին ու ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։

 

Իզա Ասծատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40