«Գանձասարը» առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց բարձրագույն խմբի ուղեգիր

10.05.2024 10:53
941

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրը ինտրիգ էր պարունակում: Կապանի «Գանձասարը» հաղթելու դեպքում ժամկետից շուտ հաղթող էր ճանաչվում, ինչը հնարավորություն էր տալիս ժամկետից շուտ նվաճել Հայաստանի ֆուտբոլի առաջնության պրեմիեր լիգայի ուղեգիր: Մայիսի 9-ին կապանյան թիմն հյուրընկալեց Երևանի «ՆՈԱ-2» թիմին: Առաջին խաղակեսում հյուրերը չկարողացան լրջորեն սպառնալ դաշտի տերերի դարպասին: Իսկ «Գանձասարին» միայն 30-րդ րոպեին հաջողվեց գրավել հյուրերի դարպասը: Խառը իրավիճակում Դավիթ Մայիլյանին հաջողվեց դիպուկ հարված կատարել:

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի աշխույժ պայքարում, ավելի շատ վտանգավոր պահեր ունեցավ «Գանձասարը», բայց հյուրերի դարպասապահն առանձնացավ հուսալի խաղով:

Երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլոցը, խաղադաշտում և տրիբունաներում ցնծություն էր, շնորհավորանքներ և հրավառություն: Հաղթող թիմի մարզիչներին և ֆուտբոլիստներին շնորհավորեց հանդիպմանը ներկա Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Երբ հույզերը փոքրիշատե հանդարտվեցին, իր տպավորությունները ներկայացնելու համար դիմեցինք թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանին. «Այսօր շատ երջանիկ ենք, քանի որ հասանք մեր նպատակին: Քանզի ի սկզբանե նպատակ ունեինք բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել: Ծանր ուղի անցանք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավար կազմին, բոլորին, ովքեր թիմի այս հաջողության մեջ ներդրում ունեն, միշտ թիմի կողքին են եղել: Երախտագիտությունս թիմի ֆուտբոլիստներին, ովքեր միայն գիտեն, թե ինչի միջով են անցել, և արժանի են ամենաբարձր գնահատականի:

Շնորհակալություն եմ հայտնում այն թիմերին, ովքեր մեզ պայքար թելադրեցին, եթե նրանք չլինեին, մենք այսքան ուժեղ չէինք լինի և այսքան համախմբված: Բոլորը, բոլորը լումա ունեն այս ընդհանուր հաղթանակի մեջ»:

«Սյունյաց երկիրը» սրտանց շնորհավորում է «Գանձասարի» մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին՝ նշանակալի նվաճման համար և մաղթում նոր հաջողություններ:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02