Թեպետ բազում հոգսերին, Ճակատենը շարունակում է իր առօրյա կյանքը

27.01.2021 12:08
5546

Գյուղական բնակավայրերի հիմնախնդիրներին ծանոթանալու հերթական հասցեն Կապանին մերձ, բայց կրկին սահմանամերձի կարգավիճակում հայտնված Ճակատենն էր: Այս անգամ ուղեկիցներս արտասահմանցիներ են՝ «Ֆրանս-Արմենի» ամսաթերթի լրագրող Վահե Տեր-Մինասյանը,  լուսանկարիչ՝ Քրիստոֆ Պետիտ-Տեսսոնը: Հետագայում մեզ միացավ համայնքապետի օգնական Մարատ Հարությունյանը, ով գյուղական հիմնախնդիրներով է զբաղվում: Մինչ Ճակատեն հասնելը մեզ «դիմավորում է» ճանապարհին մոտակա բլրին՝ 30 մ բարձրության ձողի վրա փողփողացող 40 քառ մ մակերեսով հայկական եռագույնը, որը սիրով ֆրանսիացի լուսանկարիչը ֆոտոապարատի ժապավենին է հանձնում: Արագ ենք հասնում Ճակատեն, որտեղ եղանակը ցրտաշունչ է ու ձյունոտ, գյուղն էլ պատած է կաթնագույն մշուշով:

Գյուղամիջում մարդ չկա, քիչ անց մեր զրուցակիցն է դառնում 43-ամյա Արմեն Խաչատրյանը՝ Արցախյան վերջին պատերազմի մասնակիցը: Գյուղի հեռուսաաշտարակն է սպասարկում,  նոր GPS-ային տեղորոշմամբ շենքը  երկու կես է դարձել. մի մասը մեզ, մյուսը՝ ադրբեջանական կողմին: Արմենն էլ անգործ է մնացել, բայց անգործությունն այս դեպքում զուտ հարաբերական է, քանզի գյուղում ինչքան ասես գործ կա. 15 եղջերավոր է պահում, գյուղում այլեւս վերացել է մանր եղջերավորը: Բացի այդ երեքուկես հեկտար հողատարածություն ունի՝ վարելահող եւ խոտհարք, գյուղի այգիներից էլ է օգտվում, բայց մեր զրույցը սկսվում է վերջին պատերազմից, որին մասնակցել է հոկտեմբերի 2-ից, ավարտել դեկտեմբերի 25-ին, երբ հերթափոխություն է եղել: Եվ անցել է գյուղական հանապազօրյա գործերին: Մասնավորապես սկսել էր իր տանը կցակառույց ավելացնել, որ ընդհատվել էր պատերազմի պատճառով: Այնուամենայնիվ, սահմանամերձի բնակիչը ե՛ւ զինվոր է, ե՛ւ իր տնտեսության գործերն է առաջ տանում:

Տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 18-ին պաշտպանության նախարարության հրամանով թողել են իրենց զբաղեցրած դիրքերը եւ հասել գյուղի սահմանին: Այն սահմանին, որ եղել է Խորհրդային Միության օրոք: Թեեւ այդ տարիների սահմանասյունն էլ է մնացել եւ տակավին կանգուն է, բայց ադրբեջանցիները նոր սահման են նշել, որ անցնում է գյուղի հեռուսաաշտարակի շենքի միջով, որի պատճառով գյուղում մեկ շաբաթ հեռուստատեսային հաղորդումներ չեն սփռվել, «Վիվասելի» կապն էլ չի գործել, քանզի դրա հեռարձակվող սարքավորումները եւս հեռուստաաշտարակի մոտ են: Ինչպես հետո իմացանք Ճակատենի վարչական ղեկավար Հուսիկ Սարուխանյանից, բոլոր սարքավորումները՝ թե՛ հեռուստատեսությանն առնչվող, թե՛ «Վիվասելին» պատկանող, տեղափոխել են գյուղ, եւ հիմա կապի հետ կապված խնդիրներ չկան:

Խնդիրն այլ հարթությունում է: Ադրբեջանցիներն ամրացել են գյուղին իշխող բլրի վրա, եթե այնտեղից սկսեն կրակել, անհնար կլինի գյուղում ապրելը: Իսկ եթե անասունն անցնի նախանշված սահմանը՝ դեպի ադրբեջանական կողմը, ո՞վ է գնալու նրա հետեւից: Գնացողն էլ կարող է հայտնվել գերության մեջ: Եթե այսպես շարունակվի, գյուղացին կարող է վաճառել իր եկամտի ամենակարեւոր աղբյուրը՝ անասունը եւ բռնել քաղաքի ճամփան...

Եվ սա ամենը չէ: Ճակատենում 45-50 հեկտար աշնանացան են արել: Այդ հողատարածությունների գերակշռող մասը հայտնվել է սահմանի երկայնքով: Ավելի ստույգ՝ վարելահողերը 500 մ են հեռու Զանգելանի շրջանի Գարգալու գյուղից: «Արդեն վարել ենք, ո՞նց ենք հնձելու,  ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը», - այս խնդիրն առկա է Կապան համայնքի սահմանամերձ բոլոր գյուղերում:

Թեպետ բազում հոգսերին, Ճակատենը շարունակում է  իր առօրյա կյանքը: Գյուղը 30 ծուխ ունի, մոտ 70 բնակիչ: Այն էլ ասենք, որ բնակիչ ունեցող տներում հիմնականում տարեցներ ու միայնակներ են ապրում:  Այս ամենով հանդերձ՝ գյուղում գործում է դպրոցը՝ ինը աշակերտով, ասել է թե՝ դեռ գյուղի զարկերակը կշարունակի բաբախել...

Առավել խնդրահարույցը գյուղ տանող Մ-17 Կապան-Ծավ -Մեղրի միջպետական ճանապարհն է, որի որոշ հատվածներ, մանավանդ Օռած քար կոչվող տեղանքի երկարությամբ, դարձյալ հայտնվել են թշնամու տարածքում: Այստեղ եւս խնդիր է ծագում՝ պահեստային ճանապարհի կառուցումը, ինչպես՝ Ագարակ, Եղվարդ գյուղերի դեպքում: Ի դեպ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շիկահողի ենթաշրջանի գյուղերը, որի մեջ մտնում է Ճակատենը, պահեստային ճանապարհ, թեպետ եւ անբարվոք, ունեին՝ Գեղանուշով: Այնպես որ՝ ամենաընդունելի, թերեւս ամենամիակ տարբերակը մնում է այդ ճանապարհի վերագործարկումը:

Ճակատենի մասին մեր նախորդ հրապարակման մեջ գյուղը խմելու ջրով ապահովման մասին էինք բարձրաձայնել: Մտածում էին միջազգային ծրագրերով գյուղը ջուր հասցնել, բայց այդ խնդիրը եւս մնում է բաց:

Մի խոսքով, գյուղի խնդիրները չեն վերջանում, մնում է մտածել դրանք լուծում տալու մասին:

 

Վահրամ Օրբելյան

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11

Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան

01.06.2026 11:06

Սրա՞նք պիտի վերարտադրվեն հունիսի 7-ին․ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցների ոդիսականը

01.06.2026 10:56

Մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ առաջին տեղում դնենք Հայաստանի շահը. Արման Թաթոյան

31.05.2026 22:52

Սրանց վռնդելը քիչ է, ժողովրդի համբերությունը լցվել է․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Ազատության հրապարակից

31.05.2026 22:46