«Դիվանագետները բանակցելուց առաջ թող ինձ հետ խորհրդակցեն, Կապանի հարցում միանձնյա որոշումներ չպետք է կայացնեն»․ Քաղաքապետ

02.12.2020 10:15
5267

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Սյունիքի սահմանային անվտանգության մասին հարցին, հայտարարել է, որ «Երեկ Սիսիանում եմ եղել: Մեր, խաղաղապահ և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել են Կապան համայնքի տակ, որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է»։

Կապանի քաղաքապետարանը հերքել է այս լուրը։

«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- նշվում է քաղաքապետարանի հայտարարությունում։

Խնդրի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։

– Պարո՛ն Փարսյան, ի՞նչ է կատարվում Սյունիքում։ Տարբեր տեղեկություններ են ստացվում, ընդհուպ այն, որ ադրբեջանական զորքերը հասել են Կապանի տակ։

– Ոչ մի անորոշություն չկա։ Որտեղ եղել ենք մինչև նոյեմբերի 10-ը, այնտեղ էլ կանգնած մնում ենք։ Այսինքն՝ որտեղ եղել են մեր բնագծերը, շարունակում ենք մնալ կանգնած։

– Կապանի տակ հասնելու խոսակցություն չկա՞։

– Ո՛չ։

– Նաև տեղեկություն եղավ Կապանի օդանավակայանի հետ կապված, վտանգ կա՞, որ այն կարող է հայտնվել սահմանագոտում։

– Օդանավակայանի խնդիր չկա։ Մեր բնագծերը հիմա օդանավակայանից տասնյակ կլիոմետրեր առաջ են։ Ես կոչ եմ անում՝ վերջացրեք օդանավակայանի հետ կապված հարցեր բարձրացնելը։ Էս երկու օր է՝ մամուլում անընդհատ այդ հարցերն են քննարկում։ Վերջացրե՛ք էդ թեմաները քննարկելը։ Այդ խոսակցություններն անհիմն են, հիմա օդանավակայանի հետ կապված որևէ խնդիր չկա։

– Սյունիքում որևէ բնակավայր վտանգվա՞ծ է ներկա պահին։ Նաև տարաբնույթ տեղեկություններ կան Ադրբեջանին հավանական անցնող համայնքների վերաբերյալ։

– Ո՛չ, նման խնդիր չկա։ Հիմնվե՛ք համաձայնագրի առաջին կետի վրա, տեսեք, թե ինչ է նշված։ Հիմա մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ մինչև ամսի 10-ը կանգնած էինք։ Մնացածն արդեն հետագայի հարց է, չգիտեմ, թե ի՛նչ բանակցություններ կլինեն, ի՛նչ կանեն դիվանագետները։ Արդեն այդ խնդիրները առաջ կգան։

– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ հետագայում խնդիրներ կարող են առաջանալ։

– Այ դա չեմ կարող ասել, տեսնենք։

– Տեղեկությունն այն է, որ հիմք են ընդունվում ԽՍՀՄ սահմանները։ ԽՍՀՄ սահմանները հասնո՞ւմ են մինչև Կապան։

– Եթե ԽՍՀՄ սահմաններով վերցնենք, հա, մոտենում են քաղաքին։ Բայց մեզ մոտ համայնքներ կորցնելու խնդիր չկա։

– Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետներին, ի՞նչ պետք է անել նման իրավիճակում։ 

– Ես խորհուրդ եմ տալիս ձիգ մնալ, չթուլանալ։ Իսկ դիվանագետներին կասեմ հետևյալը. շատ կարևոր է, որ դիվանագետները բանակցելուց առաջ ինձ հետ խորհրդակցեն։

Անպայման պետք է կոնսուլտացիաներ անեն, քննարկեն, նոր բանակցությունները վարեն։ Կապանի հետ կապված միանձնյա որոշումներ չպետք է կայացնեն, իրենց մոտ հանկարծ մտքեր չառաջանան՝ առանց ինձ հետ խորհրդակցելու որոշումներ կայացնել։

– Բնակչության շրջանում ի՞նչ իրավիճակ է, խուճապ կա՞։

– Հանգիստ են, մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են։

 

MediaLab.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11