Կապան համայնքի պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք

27.10.2023 12:20
1335

Սպահան քաղաքի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով հյուրընկալվել էր Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք: Պատվիրակությանն ուղեկցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել երկու համայնքների ներկա հարաբերությունները և հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Սպահանի քաղաքապետը ողջունելով պատվիրակությանը՝ իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները իրար հետ կապված են դարերի խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։ Հայերը մեզ համար հարգանքի արժանի ժողովուրդ են և մենք միշտ սիրել ու հարգել ենք նրանց՝ որպես համաքաղաքացիներ։ Մենք շահագրգռված ենք Կապան քաղաքի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերության հաստատմամբ, ինչն էլ ավելի կխորացնի մեր քաղաքների միջև առանց այն էլ դրական հարաբերությունները։ Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,– ասել է Սպահանի քաղաքապետը։

Գևորգ Փարսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, ապա կիսվել քաղաքից ստացած իր տպավորություններով: Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին, համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում՝ հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը։

«Սպահանի հետ երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը իսկապես կարևոր է մեր համար։ Կապանը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, քանի որ այստեղով է անցնում Հյուսիս–հարավ ճանապարհը, որն ապահովում է ելք դեպի Սև ծով և դեպի ԵԱՏՄ շուկա։ Այս առումով, կարծում եմ, ունենք լայն հնարավորություն և կարող ենք համագործակցել տնտեսական ոլորտում, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում»,– ասել է Գևորգ Փարսյանը։

Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակության անդամներն այցելել են Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը: Եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» և «Չեհել Սոթուն» պալատներում՝ ծանոթացել իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Հաջորդ այցը եղել է Սպահանի պետական համալսարան, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացել են համալսարանի և օտար լեզուների ֆակուլտետում գործող հայոց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությանը, որից հետո տեղի է ունեցել հանդիպում Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ:

Շրջայցը շարունակվել է Սպահանի առողջապահական կարգավորման համալիրում, որտեղ տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է տարբեր բաժանմունքներով և հիվանդասենյակներով, ծանոթացել հաստատության պայմաններին, մատուցվող ծառայություններին և ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներին։

Հոկտեմբերի 21–ի օրակարգը եզրափակվել է Սպահանի շինարարական տեխնոլոգիաների ցուցահանդես այցելությամբ, որտեղ տեղի է ունեցել նաև հանդիպում Սպահան նահանգի արտաքին գործերի նախարարության, Առևտրի պալատի և Սպահանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02