Գորիս-Սիսիան ճանապարհահին ժամը 15։00-16։00-ն սպասվում է ձյունամրրկի պոռթկում. բուքը կդադարի գիշերը

31.01.2021 14:52
5518

 Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում Ժամը 15։00-16։00-ն սպասվում է ձյունամրրկի պոռթկում, այդտեղ ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 «Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության, քանի որ այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք հետ վերադառնալ և սպասել լրացուցիչ տեղեկությունների նշված ճանապարհահատվածի անցանելիության վերաբերյալ։

Կրկին անգամ կոչ ենք անում՝ գյուղամիջյան ճանապարհներով դուրս չգալ այդ հատված և չստեղծել լրացուցիչ դժվարություններ։

Տեղեկացնենք նաև, որ ԱԻՆ, տարածքային ինքնակառավարման մարմինների, ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24