Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2025 10:44
785

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի զինվորականներ

Այսօր Հայոց բանակի օրն է՝ այն հիմնական երաշխավորի, որը պաշտպանում է հայ ժողովրդի ապագան, ապահովում մեր պետության խաղաղությունն ու անկախությունը։

33 տարի առաջ ծնված տոնը ոչ միայն հիշեցնում է մեր պետության անցած փառավոր ուղին, այլև պատեհ առիթ հանդիսանում վերստին հպարտանալու մեր քաջարի զինվորներով, սպաներով, նրանց անկոտրում կամքով, գործած սխրանքներով: Հայկական բանակը մեր ինքնության, պետականության և արժանապատվության խորհրդանիշն է:

Հիրավի պատմական 1992 թվականի հունվարի 28-ը դարձավ շրջադարձային օր, երբ անկախացած, դեռևս մանուկ Հայաստանի Հանրապետությունն ունեցավ իր անվտանգության գլխավոր երաշխավորը: Հայոց բանակը ծնվեց, ապրեց և կայացավ իր կենսունակության աղբյուրի՝ հայ ժողովրդի նվիրումի, հավատի և համառության շնորհիվ:

Հայ ժողովրդի անմնացորդ սերն իր բանակի նկատմամբ, հայորդիների նվիրվածությունն ու անձնազոհությունը դարձան այն ամուր հիմքը, որի վրա կառուցվեց հայոց երկրի անվտանգության անխորտակելի պատվարը:

Խոնարհվում ենք բոլորի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նրանց թվում են նաև մեր բազմաթիվ համերկրացիներ, ովքեր նույնպես անմահացան, իսկ նրանց սխրանքները դարձան մեր երախտապարտ ժողովրդի հիշողության անբաժանելի մասը: Մենք պարտավոր ենք հավերժ հիշել և գնահատել նրանց անձնազոհությունը՝ արժանապատվորեն շարունակել անավարտ մնացած գործը:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեծարգո զինվորներ և սպաներ: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է լինել միասնական, զորեղ և պատրաստ մեր Հայրենիքի առջև ծառացած ցանկացած մարտահրավերի դիմակայմանը: Հայկական բանակը ոչ միայն մեր սահմանների, այլև մեր ազատության, մեր ապագայի պաշտպանն է: Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու մեր երախտիքն ու հպարտությունը հայ զինվորների, մեր որդիների նկատմամբ, ովքեր անձնվիրաբար պաշտպանում են հայրենի հողն ու խաղաղությունը:

Վստահ լինենք, որ միասնականության և խիզախության ոգին երբեք չի լքի մեզ: Հայոց բանակը հավերժ կմնա մեր պետության ամրության հիմնասյունը,մեր ժողովրդի արժանապատվության և հպարտության աղբյուրը:

Նժդեհն է ասել առյուծածին մայրերին: Մեր ողջ հասարակության խոնարհումը՝ ձեզ՝ հերո՛ս զինվորների հերո՛ս մայրեր:

Ես հավատում եմ այսօրվա սերնդի ազնվությանը, քաջությանը, հայրենասիրությանը: Որպես համայնքի ղեկավար, որպես հայրենիքի նվիրյալներից մեկը,վստահեցնում եմ, որ միշտ ձեր կողքին ենք՝ սահմանին թե թիկունքում, պատերազմական թե խաղաղ օրերին:

Շնորհավոր տոնդ, Հայոց փառապա՛նծ բանակ:

Շնորհավոր տոնդ, հայ զինվոր ու հրամանատար:

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40