Հովհաննես Խաչատրյան. նա այլեւս լուսապսակ բարձունքներում է

12.04.2021 17:16
6963

Մի օր  իմ դասարան մտավ արտահայտիչ աչքերով, վառ շրթունքներով, զարմանալի գրավիչ ժպիտով մի փոքրիկ։ Ծանոթացանք, միանգամից յուրօրինակ երանգ հաղորդեց դասարանին, դարձավ բոլորիս սիրելին՝ մեր Հովոն։ Անչափ բարի, սիրում էր երգել, հիանալի կատարում էր իր դերը բեմում, օգնում էր բոլորին․․․ Ների՛ր, տղաս, եթե ինչ-որ վարժութուն կամ խնդիր լուծել եմ պարտադրել, ցանկացել եմ, որ ավելին սովորես, բայց ես քեզ ներարկել եմ սիրելու արվեստը, իսկ քեզնից ինձ է մնացել մի պտղունց բարություն։ Անհնար է պատկերացնել, որ չկաս, որ միացել ես քաջերի աստղաբույլին ու դարձել կենդանի պատմություն։

      Հովհաննեսը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին Կապանի Աշոտավան բանավանում։ Թիվ 2 գիշերօթիկ դպրոցում առաջին դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Կապանի թիվ 1 դպրոց, ավարտել և կրթությունը շարունակել Կապանի Ճարտարագիտական քոլեջում՝ կապի բաժնում։

2019թ. հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայության անցավ Հադրութի առաջին պաշտպանական գնդում։ Անմիջապես աչքի է ընկնում պարտաճանաչությամբ, տոկունությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ։ Գործուղվում է Հոկտեմբերյանի ռազմաուսումնական զորամաս, երկու ամիս հետո վերադառնում իր զորամասը՝ որպես սերժանտ։ Անմիջապես կարգվում է դիրքի ավագ։

2020թ. սեպտեմբերի 27-ից պատերազմի առաջին գծում է հայտնվում։ Հադրութի շրջափակումից դուրս գալով՝ մի գիշերվա մեջ անտառներով 50 կմ անցնելով՝ հասնում են Մարտունու շրջան, դիրքավորվում։ Կարողանում են դիմագրավել և հետ շպրտել թշնամու ութ տասնյակից ավելի անդամ ունեցող ջոկատին։ Պատերազմական թեժ իրավիճակում նրան նշանակում են դասակի հրամանատարի տեղակալ։ Մարտերի ընթացքում ոտքից վիրավորվում է, սակայն չի թողնում դիրքը, ընկերներին։

2020թ. նոյեմբերի 10-ին, հրադադարի օրը, դիրքերի հրետակոծման ժամանակ, Հովիկը և հրամանատարը հերոսաբար զոհվում են...

Շատ էր խոսում ծնողների հետ, ոչնչից չէր դժգոհում։ Փոշմանել էր, որ չէր արժևորել սովորելը, ասում էր, որ ծառայությունից հետո կուղղի այդ սխալը։ Հայրը պատմում է, որ ուրախությամբ է զորակոչվել բանակ, նույնիսկ  չի ասել վիրավորվելու մասին: Երբ հարցրել է, թե չի՞ վախենում, զարմացել է՝ ինչի՞ց պիտի վախենամ։ Մարտական ընկերները պատմում են նրա խիզախության, ընկերասիրության մասին։ Ամենադժվար պահին անգամ կատակում էր։ Ասում են, որ շրջապատը համովացնող տղա էր Հովոն։

Հովհաննեսը լուսապսակ բարձունքներում է, միացել է հավերժի ճամփորդներին։ Կկարողանա՞նք այնպես ապրել ու արարել, որ արժանի լինենք նրանց...

Լուսինե Բալայան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40