Ներսիսյան Գարիկ․ դժվարությունները նրան չէին վախեցնում

27.04.2021 16:03
6405

Ներսիսյան Գարիկ Սերյոժայի․ ծնվել է 1978 թ․ փետրվարի 12-ին Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցում, ապա մեկնել Երեւան՝ սովորել ռազմական վարժարանում։ 1996-98 թթ․ ծառայել է հայոց բանակում։ Ամուսնացած էր՝ ունի 2 դուստր։

Գարիկն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ գործընկերները նրան բնութագրելիս առանձնացնում են օգնելու պատրասատակամությունն ու աշխատասիրությունը։

2006 թ․ Գարիկն ու Անին ամուսնանում են, Անին ցավով, արցունքներով է պատմում ամուսնու մասին․ «Ամեն լավ բան կարելի է ասել նրա մասին, կարեւորը լավ հայր ու ամուսին էր, ընկերասեր, բարի, մի խոսքով՝ իդեալական մարդ․․․»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, Գարիկը զորահավաքով մեկնեց Ջրական (Ջաբրայիլ): Կինը ծանոթ էր նրա բնավորությանը, գիտեր, որ ցանկացած առաջադրանք Գարիկն առաջինն է կատարելու, որ տեսակով իրեն առաջ գցող է, ու հենց դա էր նրան վախեցնում։ Գարիկը հաճախ էր տուն զանգահարում, վերջին խոսակցության ժամանակ մի տեսակ ընդգծված էր խնդրել երեխաներին լավ նայել։ Նրա խնդրանքը տարօրինակ էր թվացել Անիին, ծանր կանխազգացում էր ունեցել․․․

Մարտական ընկերներից Կարենի հետ ենք զրուցում, Գարիկի մասին խոսելիս տխրում է, ափսոսում։ Պատմում է, որ Գարիկն ու ինքը մարտադաշտում են ծանոթացել, իր մեջ տպավորվել է Գարիկի ցանկացած դժվարին առաջադրանք կատարելու պատրաստակամությունը, եռանդն ու կոկիկությունը։ Նրա խոսքով՝ Գարիկն ամեն գործ պատրաստ էր կատարել, մեքենաներ էր նորոգում, վարորդություն էր անում, անում էր այն ինչ այդ պահին շատ անհրաժեշտ էր։

Հոկտեմբերի 11-ին  թշնամու անօդաչուի հարվածից այրվում է Գարիկի վարած մեքենան, մարտական ընկերները պատմում են, որ նա ինքն էր կամավոր գնացել այդ մեքենան վարելու, երբ իմացել էր, որ վարորդ չկա։

Ամիսներ են անցել Գարիկի նահատակվելու օրվանից, բայց երեխաները չեն համակերպվում կատարվածին, ավագ դուստրը, ով ամբողջությամբ գիտակցել է, թե ինչ է պատահել, դեռ շոկի մեջ է, նրան հոգեբանները փորձում են սովորական առօրյա վերադարձնել եւ հաշտեցնել նոր իրականության հետ․․․

Տիգրանուհի Բադալյան

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37