Կապանը վերջին հրաժեշտը տվեց նահատակ երեք զավակներին

30.09.2020 15:33
15563

Սեպտեմբերի 30-ը տխրությամբ բացվեց Կապանում: Մարզկենտրոնի բնակիչները վերջին հանգրվան ճանապարհեցին ամսի 27-ից սկսված պատերազմում նահատակված 3 կապանցիներին՝ Գառնիկ Խլղաթյանին, Սասուն Ներսիսյանին, Արամ Գրիգորյանին: Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ սգակիր բազմությունը ուղղություն վերցրեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ սգո հանրահավաք: Հրաժեշտի խոսք հնչեցրեց բանասեր Լեւոն Մարգարյանը, նահատակ զինվորների կենսագրականները ներկայացրեց Օխտարի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Ստեփանյանը:

Արամ Գրիգորյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 5-ին Կապանում: Նախ՝ սովորել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում, այնուհետեւ տեղափոխվել Աճանանի միջնակարգ դպրոց, ավարտելով՝ ընդունվել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ : 2019 թ. հունվարի 23-ին  զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Նախ ծառայում էր Գյումրիում տեղակայված N զորամասում, ստանալով սերժանտի կոչում,  տեղափոխվում Պաշտպանության բանակի հարավ- արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամաս: Արամը զոհվեց թշնամու դեմ մղված անհավասար մարտում:

Գառնիկ Խլղաթյանը ծնվել է 2001 թ. հուլիսի 28-ին Կապանում: Հիմնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Կապանի պետական բժշկական քոլեջ: 2019 թ. դեկտեմբերին զորակոչվում է ՀՀ զինված ուժեր եւ ծառայում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի հետախուզական վաշտում: Զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից:

Սասուն Ներսիսյանը ծնվել է 2002 թ. մարտի 21-ին Կապանում: Նախ սովորել է թիվ 13 հիմնական դպրոցում, ապա կրթությունը շարունակել Սյունիքի ՍՏՊՔ-ի «Կապի սարքավորումների մոնտաժում եւ շահագործում» մասնագիտությամբ: 2020 թ. հուլիսին զորակոչվել է ՀՀ զիված ուժեր եւ ծառայության անցել Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված  Հադրութի զորամասում: Անօդաչու թռչող սարքի պայթյունից զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Զոհված տղաների դագաղները գերեզման իջեցնելուց առաջ հոգեհանգստյան արարողություն կատարեցին Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը: Զոհված տղաները վերջին հանգրվան գտան Ապրիլյան պատերազմի նահատակներ Նորայր Գասպարյանի, Գագիկ Փարսադանյանի, Արմեն Գասպարյանի շիրիմների կողքին:

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12