«Մարիլան» արձագանքում է «Հետք»-ի հրապարակմանը

17.03.2023 11:21
6478

Հարգելի սպառողներ,

Ի պատասխան Հետք լրատվական կայքի՝ ս․թ․ մարտի 15-ին հրապարակված փորձաքննության արդյունքների, նախ ցանկանում ենք շեշտել, որ շատ կարևոր և գնահատելի աշխատանք է կատարվել <<Հետք>> լրատվական կայքի կողմից։ Որևէ կասկած չենք հայտնում անաչառության և անկողմնակալության առումով։

2023թ. մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացվել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

Սյունիքի մարզի սահմանամերձ Կապան քաղաքում արտադրվող «Մարիլա» ընկերության կաթնաշոռը ներկայացվել էր 8-րդ համարի տակ։

Արձանագրվել էին հետևյալ թերությունները․

«Մարիլա» - ն ունի մակնշման խախտում, քանի որ ապրանքնատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում հայտնաբերվել է թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր՝ 500 ԳԱՄ/գ։

Բացի այդ, կաթնաթթվային մանրէների թիվը սահմանված և մակնշված 10^7 աստիճանից քիչ է՝ 10^4 ԳԱՄ է։

«Մարիլա» ընկերությունը, լինելով Սյունիքի մարզի առաջատար արտադրող, իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ունի Եվրոպական սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ 2010թ․-ից մինչ օրս ամենօրյա մանրակրկիտ զննման է ենթարկվում սեփական ֆերմայի անարատ կաթից պատրաստվող կաթնամթերքը, որն, ի դեպ, առանց հավելումների և հակաբիոտիկների է և արտադրամաս է հասնում փակ շղթայի սկզբունքով։ Այդուհանդերձ պատրաստի արտադրանքում որևէ խախտում հայտնաբերելու դեպքում՝ տվյալ խմբաքանակը խոտանվում է և ամբողջությամբ ոչնչացվում է։ Վաճառակետերից հետ վերադարձված արտադրանքները ևս ոչնչացվում են, հետագա վերամշակման չեն ենթարկվում։ Մեր նպատակն է սպառողներին մատուցել բացառապես թարմ և որակյալ արտադրանք։

Ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այն է՝ խստապահանջություն և ազնվություն, իր հերթին ևս կաթնաշոռի փորձանմուշ է ուղարկել պետական հավատարմագրում ունեցող այլ լաբորատորիա։ Սակայն, ոչ թե որևէ վաճառակետի դարակաշարից վերցված նմուշ, այլ գործարանի արտադրամասից վերցված կաթնաշոռի նմուշ, որն սկզբունքորեն շատ կարևոր հանգամանք է։ Պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք արդյունքները։

Ազնվության և թափանցիկության վառ ապացույցներից մեկն էլ տարբեր հայկական և միջազգային կազմակերպությունների կամ խմբերի պարբերական ճանաչողական շրջայցերն են «Մարիլա» ընկերության գործարան, որն էլ իր հերթին ավելի է ամրապնդել մեր սպառողների վստահությունը «Մարիլա» ապրանքանիշի նկատմամբ։

Ինչ վերաբերում է մակնշման խախտմանը, ցանկանում ենք տեղեկացնել, որ <<մեղադրանքը>> տեղին չէ։ Կաթնաշոռի պիտակը երկլեզու է (հայերեն և ռուսերեն) և համապատասխանում է օրենքի պահանջներին։ Իսկ Marila լատինատառ գրվածքը Խուստուփ լեռան պատկերով՝ տվյալ դեպքում օգտագործվել է որպես մեկ ամբողջական էլեմենտ և հանդիսանում է գրանցված ապրանքանիշ (լոգոտիպ)։ Այսինքն՝ դա համարվում է գրաֆիկական պատկեր, այլ ոչ թե ապրանքատեսակի անվանում։

Հետևաբար ապրանքի մակնշման հետ կապված ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում չի կարող համարվել։

Վստահ ենք, որ արձանագրված մյուս երկու խախտումները՝ խմորասնկերի ու կաթնաթթվային մանրէների տարբերությունը նշվածի նկատմամբ, նույնպես պահպանման կամ տեղափոխման շղթայում առաջացած խախտումների արդյունք են, որը մեր վերահսկողության տիրույթում չէ։ Չնայած ամենաչնչին հնարավորության պարագայում գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ օղակներում նույնպես խստորեն պահպանվեն բոլոր ահրաժեշտ պայմանները։ Իսկ դրանք չպահպանելու համար «Մարիլա» ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել։

Շարունակեք հետևել մեր էջին և տեղեկանալ բոլոր նորույթներին ու հաճելի լուրերին։

Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգստյան օրեր և բարձր տրամադրություն։

Հարգանքով՝ «Մարիլա» ՍՊԸ

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51