ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար

02.04.2026 18:06
709

Ապրիլի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառուցվելիք մանկական ամառային ճամբարի՝ Շրջակա միջավայրի ազդեցության  գնահատման երկրորդ հանրային քննարկումը։

Բացելով հանրային քննարկումը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը նշեց, որ սա «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ–ի հերթական խոշոր սոցիալական ծրագիրն է, որն առանձնանում է իր կարևորությամբ՝ բխելով երեխաների շահերից և միտված լինելով նրանց առողջության պահպանմանն ու հանգստի կազմակերպմանը։ Ընդ որում՝ այդտեղ հանգստանալու հնարավորություն կունենան ոչ միայն Կապանի, այլև Սյունիքի մարզի համայնքների երեխաները։

Ծրագրի բնապահպանական հատվածը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը։

ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը ներկայացրեց ճամբարի հարկաբաժինները․ 17.28  հա տարածք զբաղեցնող ճամբարը նախատեսված է 120 հոգու համար և կունենա ժամանակակից պայմաններ երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպման համար։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ողջունեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության՝ մանկական ճամբար կառուցելու նախաձեռնությունը, փաստելով, որ տարիներ շարունակ Սյունիքի մարզում ծառացած է եղել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման խնդիրը։

«Յուրաքանչյուրս՝ մեր կարելիությունների չափով, պիտի նպաստենք , որ այդ գեղեցիկ նախագիծը կյանքի կոչվի, և 2027 թվականի հուլիսին մարզի երեխաներն այնտեղ հանգստանալու հնարավորություն ունենան, ինչպես որ նախագծված է», – ասաց նա։

Վահրամ Օրբելյան

 

Գորիսի Չոփչունց ձոր նորակառույց թաղամասում մեկնարկած «Վարդերի բլուր» նախաձեռնությունը շարունակվում է։

Օրեր առաջ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մեկնարկած ծրագիրն իր շուրջն է համախմբել բազմաթիվ գորիսեցիների։

Նախաձեռնության մասշտաբները կընդլայնվեն. Գորիսի տարբեր հատվածներում, բարեկարգ և վերակառուցված փողոցներում կտնկվեն մշտադալար ծառեր։

Ծրագրի նպատակն է պահպանել Գորիսի փողոցներին հատուկ կոլորիտը, քաղաքի ջերմությունն ու հյուրընկալությունը։

Միանալով նախաձեռնությանը՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր փոքրիկ ներդրումն ունենալ Գորիսի պատմության նոր էջերի կերտման գործում։

 

 

Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին կավարտեր ծառայությունը․ MediaHub

01.11.2026 13:18

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային

01.11.2026 11:50

Կայացավ Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը

01.11.2026 11:43

27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Հայր Ասողիկ

01.11.2026 11:38

Սրաշեն գյուղում բացվեց հերթական հանդիսությունների սրահը

01.11.2026 10:06

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

31.10.2026 23:36

Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում

31.10.2026 21:49

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27