Արշակ Հայրապետյան. «Թուրքի հարցը մենք պիտի լուծենք, որ մեր երեխեքը խաղաղ ապրեն»

05.02.2021 11:57
7119

2013 թվականից պայմանագրային զինծառայող էր Արշակը, գիտեր հայրենիքի գինն ու խաղաղության հարգը։

Ծնվել է 1977թ․ հոկտեմբերի 14-ին Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում, սովորել է Տոլորսի միջնակարգ դպրոցում, ամուսնացած էր՝ երկու որդու հայր։

Երկիր պաշտպանելը նրա մասնագիտությունն էր, զինվորական ծառայությունը՝ կենսագրության հիմնական հատվածը։

Երկրի, հողի, հայրենիքի պաշտպանն իր պարտքը կատարելիս երբեք չէր թերացել, հարգված զինծառայող էր ու սիրող հայր, ով որդիների դաստիարակության հիմքում սեփական հայրենիքի ու տան պաշտամունքն էր դրել։

Պատերազմի առաջին օրերից առաջնագծում էր, եղբորորդին ժամկետային զինծառայող էր, ու պայմանագրային հորեղբայրն իր պարտքն էր համարում նրա դեռատի կյանքը պահպանելը։ Զանգահարում էր եղբորը՝ հանգստացնում, ասում, որ ամեն բան լավ է ու անհանգստանալու ոչինչ չկա։ Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր․․․

Հոկտեմբերի 14-ին Արշակի ծննդյան օրն էր, ավա՜ղ, շնորհավորանքների փոխարեն ցավակցություններ, ուրախության փոխարեն՝ անմորմոք կսկիծ․․․

 Միայն ամիսներ անց՝ հունվարի 30-ին, հողին հանձնվեց Արշակի աճյունը։ Հուղարկավորությանը ներկա էին նույն խրամատում կռված ընկերները, ովքեր եկել էին իրենց երախտագիտության խոսքն ասելու հերոսին՝ իրենց կյանքը փրկելու համար։

Արշակի մարմինն ամփոփված է Սիսիանի զինվորական պանթեոնում։

 

 Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40