«Սյունյաց երկիրը» կդառնա 20 տարեկան. լուսանկարներ խմբագրության արխիվից

15.09.2023 16:20
1264

2011 թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Մեղրիում անցկացվեցին հայ-իրանական բարեկամության օրեր՝ նվիրված Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև վերահաստատված բարեկամության 20-ամյակին:

Հայ-իրանական բարեկամության օրերը մեկնարկեցին Մեղրու մաքսային կետում: Իրանական պատվիրակությանն աղ ու հացով դիմավորեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և ուրիշներ:

Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում էր ԻԻՀ մշակույթի փոխնախարար Համիդ Շահաբադին:

Սեպտեմբերի 30-ին Մեղրու մշակույթի պալատում տեղի ունեցավ հայկական և իրանական գեղանկարչության, ժողարվեստի ցուցահանդես, ցուցադրվում էին երկու երկրի գեղանկարիչների ստեղծագործությունները:

Ցուցահանդեսում ներկայացվել էին նաև հայ ու պարսիկ գրողների գրքերը, որոնք նվիրվեցին Մեղրու համայնքային գրադարանին և հանրակրթական դպրոցներին:

Հոկտեմբերի 1-ին բացվեց հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող հուշաքարը:

Այնուհետև հյուրերն այցելեցին քաղաքի մշակույթի պալատ ու մասնակից եղան «Հայ-իրանական գրական կամուրջներ» միջոցառմանը, որը սկսվեց իրանցի երաժիշտների համերգով: Համերգային ծրագիրն ունկնդրելուց հետո ելույթ ունեցան Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, բանաստեղծ Գագիկ Դավթյանը, ԻԻՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Իսա Քեշավարձը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40