Վերջին զանգ 50 տարի անց

23.07.2023 10:31
6604

Քաջարանում 50 տարի անց կրկին հնչեց թիվ 2 միջնակարգ դպրոցի` 1972-1973 թվականների "ա" դասարանի շրջանավարտների` մինչև այս պահը Հայաստանում իր նախդեպը չունեցող Վերջին զանգը։

Վերոնշյալ ուսումնական տարվա շրջանավարտները արտերկրից և Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից ժամանել էին հայրենի ծննդավայր` օրվա համար։

Նրանք Քաջարանի կենտրոնական պուրակից շարժվեցին դեպի հարազատ դպրոց և դպրոցական զանգի ղողանջների ներքո մտան դասարան և սկսվեց դասը։

Ուսուցիչներից ոմանք առողջական խնդիրների և հարգելի պատճառներով չէին կարողացել ժամանել Քաջարան, բայց ներկաներից` Դորետա Հակոբյանն ու Ռուզաննա Մարգարյանը բացեցին մատյանը և ներկա-բացակա անելուց հետո մեկնարկեցին ֆիզիկայի և ռուսաց լեզվի դասերը։

Կիսվեցին դպրոցական տարիների գեղեցիկ և անմոռաց հիշողություններով, իսկ դասասենյակը լի էր ժպիտներով, երախտիքի խոսքերով, կարոտով և երջանկության արցունքներով։

Այնուհետև շրջանավարտների նախաձեռնությամբ` հագեցած օրվա երկրորդ մասը անցկացրեցին հյուրասիրության սեղանի շուրջ` Քարավան ռեստորանային համալիրում։

Միջոցառմանը իր ներկայությամբ պատվեց նաև համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan-ը` շնորհավորելով և երախտիքի խոսք հայտնելով նման նախադեպը չունեցող միջոցառման նախաձեռնողներին, ուսուցիչներին և ներկաներին։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12