Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկեց Հայոց ազգային բանակի ձմեռային թարմացման գործընթացը

09.02.2021 14:15
5471

Փետրվարի 9-ին մարզկենտրոն Կապանում մեկնարկեց ՀՀ ազգային բանակի ձմեռային թարմացման գործընթացը։

Ավանդույթի համաձայն՝ զորակոչիկների առաջին խումբը ծառայության մեկնեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրից՝ փոխարինելու պատերազմի բովով անցած ընկերներին։ Հարազատն ու մտերիմը, հարեւանն ու ընկերը եկել էին բարի խոսքերով բանակ ճանապարհելու հայրենիքի ապագա պաշտպաններին։

Տեղի ունեցավ օրվա խորհրդին պատշաճող հանրահավաք՝ մասնակցությամբ մարզային եւ համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների եւ զինվորականության ներկայացուցիչների։

 Զինակոչիկներին նախ օրհնանքի խոսքեր հղեց  Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը՝ հնչեցնելով Տերունական աղոթքը:

 ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Վահե Աղալարյանն իր խոսքում ընդգծեց, որ այս զորակոչն իր բնույթով տարբերվում է նախորդ զորակոչերի հաղթական տրամադրվածությունից, քանզի բոլորի հոգում տիրում է թախիծն ու կսկիծը, նաեւ խոնարհումն ընկած տղաների սխրագործությունների առաջ։ Բանախոսը համոզմունք հայտնեց, որ բանակ զորակոչվածները պատվով ու պատասխանատվությամբ կշարունակեն պատերազմի մասնակից ընկերների գործը՝ իրենց մտապատկերում ունենալով ավելի հզոր ու առնական բանակ ունենալու տեսլականը։

- Իրավունք չունենք թուլանալու եւ գլխիկոր լինելու, այլ պիտի հաղթահարենք դժվարին կացությունը եւ հաստատուն քայլերով առաջ գնանք, - իր խոսքն այսպես եզրափակեց Վահե Աղալարյանը:

 Հայրենիքի ապագա պաշտպաններին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության Կապանում տեղակայված զորամասի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, գնդապետ Գարիկ Պողոսյանը։

 Բարեմաղթանքի խոսքերից հետո եղան պարգեւատրումներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը շնորհակալագրեր հանձնեց Տիգրան Ղուկասյանին, Սենիկ Պապյանին, Ասատուր Առաքելյանին։

 Օրհնանքի խոսքերի ներքո զինակոչիկները մեկնեցին հանրապետական հավաքակայան։

Կապանցի եւ քաջարանցի երիտասարդներին Հայոց ազգային բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:

 Վահրամ Օրբելյան

Լուսանկարները Սյունիքի մարզպետարան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40