Կազմակերպությունն ունեցավ իր անկյունը

25.08.2020 12:57
5827

«Երազանքի հետքերով» հասարակական կազմակերպությունը կրթական ուղղվածություն ունի։ Հիմնադրվել է 2018-ի հոկտեմբերին եւ միտված է դասընթացների միջոցով երեխաների շրջանում ընդլայնել մանուկների մտահորիզոնը, նրանց կտրել համակարգչից եւ փողոցի բացասական ազդեցությունից, նպաստել նրանց գեղագիտական դաստիարակությանը։

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ կազմակերպության գրասենյակի բացումը։ Հընթացս կազմակերպվել էր «Հայրենի երկիրն իմ աչքերով» ցուցադրանք, որում ներկայացված էին Հրանտ Էլչյանի գեղանկարչական աշխատանքները։ Գեղանկարիչն էլ հանդես եկավ ողջերթի խոսքով՝ խոսելով արվեստագետի առաքելության մասին։ Կազմակերպության խնդիրների եւ նպատակների մասին իրենց խոսքում մանրամասնեցին կազմակերպության հիմնադիր անդամ, Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ակադեմիայի 4-րդ կուրսի կուրսանտ Գագիկ Հակոբյանը, կազմակերպության գործադիր տնօրեն Լուսինե Ավանեսյանը։

Ի դեպ, օրեր առաջ կազմակերպությունը հանդես եկավ բարեգործական նախաձեռնությամբ: Կապան համայնքի Շիկահող, Ճակատեն, Ներքին Հանդ, Գեղանուշ եւ այլ բնակավայրերում մոտ 70 ընտանիքի հատկացրին հագուստ, իսկ 21 մանկան՝ գրենական պիտույքներ եւ պայուսակ։

Վահրամ Օրբելյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17