Վալերիկ Ասրյան. «Շինուհայրի հանքավայրի կարմիր ավազը եղել ու մնում է բարձրորակ շինարարության  գրավականը տարածաշրջանում»

19.04.2021 11:21
5985

2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից  վեց ամիս անց կյանքը Սյունիքում, ինչպես եւ սպասվում էր, բնականոն հուն վերադառնալու ակտիվ նշաններ ցույց չի տալիս: Դեռ սգավոր ու հուղարկավոր ենք ազգովի…

Տաթեւի ենթաշրջանի երբեմնի եռուզեռը՝ պայմանավորված ճոպանուղով եւ զբոսաշրջությամբ, կարծեք, անցյալում է մնացել…

Ստեղծված իրավիճակում որոշակի կարեւորություն է ներկայացնում փոքր բիզնեսի ճակատագիրը, քանզի շատ-շատերի զբաղվածությունը պայմանավորված է հենց այդ ոլորտով:

Ապրիլի 17-ին Շինուհայր գյուղում էինք…

Դեռեւս չի վերսկսվել գյուղի՝ Սուրբ Գրիգոր Տաթեւացու անունը կրող եկեղեցու շինարարությունը, որը կանգ էր առել պատերազմի օրերին:

Դեռեւս թախիծն ու տրտմությունը չեն նահանջել. գյուղն իր լավագույն երեք զավակին դրեց հայրենիքի զոհասեղանին:

Գյուղում երիտասարդների արտագաղթի նշաններ են կրկին երեւում:

Մարդկանց վհատություն եւ անորոշության զգացում են պատճառում Սյունիքի ճանապարհների անհուսալիության մասին խոսակցությունները, Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ղեկավարների ակնհայտ նկրտումները:

Այսպիսի մթնոլորտում էլ մանր ու միջին ձեռնարկությունները փորձում են փրկել իրենց տնտեսությունները եւ վերադառնալ նախկին հուն:

…Վալերիկ Ասրյանը ոչ միայն Շինուհայրում, այլեւ ամբողջ ենթաշրջանում կայացած գործարարի, իր հող ու ջրին նվիրված մարդու համբավ ունի:

Նրա նախաձեռնությամբ է դեռեւս 2009-ին հիմնադրվել «Ավչի» ՍՊ ընկերությունը, որը գլխավորապես զբաղվում է Շինուհայրի հանրահայտ ավազահանքի շահագործմամբ:

Այդ ավազահանքը, ըստ մասնագետների եւ լաբորատոր հետազոտությունների, միակն է տարածաշրջանում, որից ստացվում է 500 մակնիշի բետոն, որի մեջ ի սպառ բացակայում է հողային մասը, ինչն էլ բարձր որակի ավազի ցուցանիշ է:

Այդ հանքավայրի ավազով են 1960-70-ականներին կառուցել Որոտանի հէկերի համալիրի գրեթե բոլոր կառույցները:

Այդ հանքավայրի ավազով է վերջին տասնամյակներում Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում մեծամասամբ իրականացվել շինարարություն:

Յուրօրինակ բարոմետր դարձած այդ հանքավայրի գործունեությամբ կարելի է պատկերացում կազմել, թե շինարարական ակտիվության ինչ աստիճան գոյություն ունի հատկապես Գորիսի տարածաշրջանում:

2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերից դադար առած աշխատանքները հանքավայրում, ըստ երեւույթին, տեղից շարժվելու նշաններ են ցույց տալիս:

Վալերիկ Սրյանը տեղեկացնում է, որ ավազահանքը պատրաստ է նախկին ծավալներով ավազ տրամադրելու, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգտվել Շինուհայրի այդ շինանյութից:

Հանքավայրում արտադրվում է երեք տեսակ ավազ՝ մանր, միջին եւ խիճ, նաեւ շլաքաբլոկ՝ միջնորմերի համար:

Ըստ Վալերիկ Ասրյանի՝ հատկապես Արցախի Հանրապետությունում մեծ պահանջարկ ունի Շինուհայրի ավազահանքի խիճը: Եվ չնայած հեռավորությանը՝ գալիս ու տանում են:

Դե ինչ, հաճելի է նկատել Շինուհայրի հանքավայրում սկիզբ առնող դրական տեղաշարժը: Դա նշանակում է, որ մարդիկ, այնուամենայնիվ, փորձում են վերադառնալ 2020 թ. աշնանը կիսատ թողած գործերին…

Ռեդիկ Հայրապետյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17