Երիտասարդության միջազգային օրը Կապանում նշվեց «Կապանը տիեզերքի սրտում» խորագրի ներքո

14.08.2022 10:44
2437

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն երրորդ տարին անընդմեջ Կապանում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։ 2022 թվականը ևս բացառություն չէր և այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին երիտասարդական խորհուրդը՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ հանդես եկավ մեծամասշտաբ հանրային միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ:

«Կապանը տիեզերքի սրտում» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը տրվեց Գարեգին Նժդեհի հարակից հրապարակից, որտեղ ավանդույթի համաձայն կամակերպվել էր ցուցահանդես-վաճառք: Համայնքի շնորհաշատ երիտասարդները առանձին տաղավարներով ներկայացել էին ինչպես ձեռագործ աշխատանքներով, այնպես էլ սեփական արտադրության ապրանքատեսակներով։ Այցելուները շրջելով տաղավարներով՝ ծանոթացել են ներկայացված ապրանքատեսակներին և տեղում հնարավորության ունեցել քվեարկության միջոցով ընտրելու լավագույններին:

Փառատոնի ընթացքին հետևելու էր եկել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ով նույնպես շրջելով տաղավարներով՝ բարձր է գնահատել ներկայացվող աշխատանքների բովանդակությունն ու ստեղծագործական մոտեցումը։

Եվ այսպես՝ «8848» երիտասարդական փառատոնի «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մելինե Գրիգորյանը, «Ամենագեղեցիկ տաղավար» անվանակարգին արժանացավ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, իսկ «Ամենակրեատիվ տաղավար»-ը GV Art-ինն էր:

Փառատոնի շրջանակում անցկացվել են նաև տարբեր խաղ–մրցույթներ, այդ թվում՝ խաղարկություններ. հաղթողները պարգևատրվել են խրախուսական նվերներով։

Երիտասարդական կապանյան երրորդ փառատոնի տոնական համերգին յուրօրինակ կատարումներով ու յուրահատուկ մոտեցմամբ հանդես եկան կապանցի տաղանդավոր երիտասարդները։ Համերգի վերջում արդեն բեմից ներքև տիրում էր ուրախ տրամադրություն, և տարածքը վեր էր ածվել պարահրապարակի, քանի որ բեմում էր DJ Alen Hertz-ը:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38