Ադրբեջանական հանցանքների արդյունքում Ներքին Հանդում գրեթե վերացել է անասնապահությունը. Արման Թաթոյան

16.04.2023 15:32
2087

Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարևանությամբ, ապօրինաբար տեղադրում են ականներ, կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանոցի ու եկեղեցու տարածքում:

Մասնավորապես, այսօրվա փաստահավաք աշխատանքներով արձանագրել ենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները գյուղի տարածքում իրենց դիրքերն ավելի են ամրացրել։ Նրանք շարունակում են խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը։ Գրեթե ամեն օր գյուղի տարածքում անօրինական տեղակայված իրենց դիրքերից արձակում են կրակոցներ:

Զբաղվում են գողություններով։ Օրինակ` անցյալ տարվա հոկտեմբերին գողացել են 1 կով կամ մոտ 3 շաբաթ առաջ` 2 կով, որոնք մոտեցել նրանց դիրքերին։ Սրան էլ գումարվում է այն, որ բնակիչների խոշոր եղջերավոր կենդանիներն ու խոզերը սատկում են ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած ականների պայթյուններից: Օրինակ` անցյալ տարի հոկտեմբերին միանգամից 3 կով կամ վերջին օրերին բնակիչների խոզերը սատկել են պայթյուններից:

Ադրբեջանական այս հանցանքների արդյունքում Ներքին Հանդում գրեթե վերացել է անասնապահությունը: Մարդիկ հարկադրված մորթել են իրենց անասունները։

Եթե պատերազմից առաջ Ներքին Հանդում, օրինակ, բնակիչները ադրբեջանական ներխուժումներից ու անօրինական տեղակայումներից առաջ ունեին 100-ից ավելի կով, այսօր դրանց թիվը 4-ն է։ Խոզերի քանակը կրճատվել է տասն անգամ՝ 150-ից հասնելով 15-ի։

Մարդիկ զրկվել են իրենց արոտավայրերից ու վարելահողերից։ Միայն Ներքին Հանդում 240 հեկտար հողատարածք անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո է, կա´մ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։ Տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց մոտենալ անգամ չեն կարողանում իրենց հողերին։

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական տեղակայված են գյուղի ջրի միակ աղբյուրի մոտ, և կտրել են խմելու ջուրը։ Հիմա Ներքին Հանդում ապրող ընտանիքները ստիպված օգտագործում են, այսպես կոչված, «տեխնիկական» ջուր։

Բնակիչները 2022թ. սեպտեմբերից մինչեւ այսօր չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց ընտանիքների շիրիմներին։ Երբ գյուղում մարդ է մահանում, ստիպված հուղարկավորում են Կապան քաղաքի տարածքում։

Գյուղի միակ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որ գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ, այսօր նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո է: Մարդիկ չեն կարողանում մասնակցել եկեղեցական արարողությունների կամ պարզապես այցելել եկեղեցի:

Այս փաստերն արձանագրել էինք նաև նախորդ այցի ընթացքում, որ իրականացրել էինք միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) հետ միասին:

Արձանագրված բոլոր փաստերը լրացուցիչ հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները անհապաղ պետք է հեռացվեն: Հավաքված ապացույցները հատուկ կազմված զեկույցով կներկայացվեն միջազգային կառույցներին:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25