Մեղրին հռչակվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

17.04.2026 14:55
1082

Ուրախալի և խորհրդանշական է, որ Մեղրին հենց անցյալ տարի Դուշանբեում հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, և մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել այստեղ։ Այդ մասին ապրիլի 16-ին «Մեղրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տաջիկստանի մշակույթի փոխնախարար Բոբոզոդ Ֆարիդունը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իրենց համար հարազատ երկիր է, քանի որ այստեղ էլ, ինչպես Տաջիկստանում, շատ են լեռները։ Փոխնախարարի գնահատմամբ՝ երկու երկրների մարդիկ նման են միմյանց թե՛ մենթալիտետով, թե՛ արտաքնապես։ «Մարդիկ այստեղ շատ բարի են ու անկեղծ, բնությունը հիասքանչ է։ Մենք եղել ենք նաև Երևանում, Կապանում ու Ագարակում․ դրանք նույնպես շատ գեղեցիկ քաղաքներ են։ Ոչ բոլորը կարող են ապրել լեռներում, բայց մեծ հոգի ունեցողներին դա հաջողվում է։ Ասում են՝ լեռներից բարձր միայն լեռներն են, բայց այստեղի ժողովուրդը լեռներից էլ բարձր է», - եզրափակել է նա։

 

***

Ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվել են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ ։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին:

Միջոցառման նպատակն է՝ ներկայացնել քաղաքի մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և ամրապնդել մշակութային համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև։

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին տեղի են ունեցել մի շարք այլ միջոցառումներ ևս՝

ծառատունկ և պուրակի հիմնում ( ժամը 10:30),

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման ասուլիս (ժամը 12:30),

ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդես (ժամը 16:30),

Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարում (ժամը 18:00):

Բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան) պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02