«Սյունյաց երկրի» հայտարարությունը

16.11.2022 14:40
6136

Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկական ստեղծագործական կենտրոնների տնօրեններին, մշակույթի ոլորտի ՀԿ-ներին և մշակույթի բնագավառում անհատական գործունեությամբ զբաղվողներին...

Հարգելի բարեկամներ

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական համարը նվիրված կլինի մարզի մանուկների մշակութային ինքնադրսևորումներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հրատարակվող հանդեսի տվյալ համարում կներկայացվեն մշակույթի ամենատարբեր ոլորտներում (երաժշտություն, կերպարվեստ, բեմարվեստ, ասմունք, պարարվեստ, կիրառական արվեստ և այլն) նշանակալից հաջողություններ արձանագրած երեխաները, մանկական համույթները:

Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք միջազգային, ապա և հանրապետական փառատոներին, մրցումներին մասնակցած ու հաջողություններ ունեցած շնորհալի երեխաներին:

Մի խոսքով՝ փորձ է արվում հայտնաբերելու մարզի շնորհաշատ, տաղանդավոր և կարող երեխաներին, ովքեր արդեն իսկ դրսևորվել են մշակույթի որևէ ոլորտում կամ այդ ճանապարհին են:

Երեխաների տարիքային ընդգրկումը՝ մանկապարտեզի ավագ տարիքի երեխաներից մինչև 14-15 տարեկան դպրոցական երեխաներ:

Ժամանակային ընդգրկումը. հիմնականում կներկայացվեն ներկայիս կատարողները կամ գործող անձինք, գործող համույթները և խմբակները, սակայն հաճույքով կլուսաբանենք նաև այն անհատներին կամ կոլեկտիվներին, որոնք ինքնադրսևորվել են անցյալում և որոնց կատարողական բարձր մակարդակը մինչև հիմա մարդկանց հիշողության մեջ է:

Նույն տրամաբանությամբ կներկայացնենք մարզի մասշտաբով անցկացված մրցույթները, փառատոները:

Խնդրում ենք մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը «Սյունյաց երկրի» խմբագրություն ներկայացնել առաջարկություններ, նկատառումներ սույն նախաձեռնության վերաբերյալ կամ տեղեկություններ՝ մեզ հետաքրքրող (վերոնշյալ) հարցերի շուրջ:

Հավատացեք՝ հանդեսի նման համարի թողարկումը բացառիկ և աննախադեպ հնարավորություն է՝ հանրապետության մասշտաբով ներկայացնելու մեր շնորհաշատ երեխաներին:

Հանդեսի պատրաստվող համարը նաև յուրօրինակ հետազոտական նպատակ ունի: Խնդրո առարկա թեմայի վերաբերյալ հարուստ և բազմակողմանի ասելիք ի հայտ բերելու դեպքում Սյունիքում կհիմնադրվի մի նոր պարբերական՝ մանկական մշակութային հանդես, որը պարբերաբար կներկայացնի մարզի երեխաների մշակութային առօրյան և ինքնադրսևորումները:

Մեր այս նախաձեռնության վերաբերյալ հարցեր լինելու կամ տեղեկություններ փոխանցելու մտադրություն ունենալու դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսներին՝ 091-45-90-47, 077-45-90-47 և գրել  էլ. փոստին՝  [email protected]:

Շնորհակալություն համագործակցության և մարզի շնորհալի երեխաներին ի հայտ բերելու ու հանրությանը ներկայացնելու գործում ձեր պատրաստակամության համար:

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17