Սուրբ Ծննդյան տոնավաճառ Գորիսում

09.12.2023 16:48
1231

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Գորիսի «Իմփաքթ հաբ Սյունիք»-ում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որին մասնակցում էին Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչեւ տաղավարներին ծանոթանալը զրուցեցինք «Իմփաքթ հաբ Սյունիք» ծրագրի մենեջեր Արփա Հակոբյանի հետ, ով մասնավորապես ասաց՝ «Տոնավաճառը փոքր եւ միջին բիզնեսին աջակցող համայնքային ծրագրի բաղադրիչ է, որտեղ մասնակիցները ոչ միայն իրացնում են իրենց արտադրանքը, այլեւ ծանոթանում միմյանց հետ, հետագա  համագործակցության եզրեր գտնում: Տոնավաճառն առաջին անգամ կազմակերպվել էր 2022-ին՝ 22 մասնակցով, իսկ այժմ 40 մասնակից ունենք: Այս տոնավաճառում կարեւորել ենք ներկայացվող ապրանքների փաթեթավորումը եւ ընդհանրապես ապրանքներն ըստ պատշաճի ներկայացնելու մշակույթը»:

Հաճելի էր նկատել, որ տոնավաճառին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետությունից բռնությամբ տեղահանված եւ Գորիսում հանգրվանած մեր մի քանի հայրենակից:

Սիլվա Դանիելյանը, ով Ստեփանակերտից է, արդեն հասցրել է Գորիսում համբավ ձեռք բերել՝ իր պատրաստած համեղ ժենգյալի հացով: Նրան հանդիպեցինք տոնավաճառի մուտքի մոտ, ում տաղավարի շուրջ, կարելի է ասել, հերթ էր…

Իսկ Լիլիան, ով նույնպես Ստեփանակերտից է, առաջին անգամ շուկա էր դուրս բերել արցախյան անկրկնելի փախլավան ու գաթան…

Տոնավաճառի երկու տաղավարում Մեղրու բարիքներն էին…

Անժելա Ավանեսյանը եւ Յուրա Ավագյանը բերել էին Մեղրիի չրերը, միայն Մեղրիում պատրաստվող դդումով կոտապը, Վանք եւ Կալեր գյուղերի արքայական բոխին, որին Գորիսում պեքի ենք անվանում:

Ըստ Յուրա Ավագյանի՝ Մեղրիում հիմա կան սառնարանային տնտեսություններ, որտեղ մատչելի գներով պահպանվում են մրգերը, ասել է թե՝ տարածաշրջանն այլեւս չունի տարիներ շարունակ այգեգործներին մտահոգող իրացման խնդիր:

Պարզվում է, սակայն, որ Լարսում ստեղծված վիճակն ուղղակիորեն անդրադառնում է նաեւ Մեղրու արքայանարնջի՝ դեպի Ռուսաստան կատարվող արտահանմանը: Ի դեպ, Մեղրիում արքայանարինջի լավ բերք է եղել այս տարի:

Տոնավաճառում, առանց չափազանցության, կարելի էր ձեռք բերել ամենատարբեր ապրանքատեսակներ:

Կապանցի անհատ ձեռներեցները ներկայացրել էին հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ:

Սիսիանի «Լուսեթեւը» ներկայացել էր ազգային մոտիվներով կարի եւ հուշանվերների արտադրանքով:

«Գորիս ագրոֆուդը» ներկայացրել էր պահածոներ եւ, իհարկե, թթի օղի ու ճխթթո:

«Արփի» ռեստորանը եկել էր սեփական արտադրության քաղցրավենիքներով, խմորեղենով եւ ամենակարեւորը՝ պինջարավ հացով:

Պատանի Արշակն էլ՝ Գորիսից, իր պապի՝ փայտից պատրաստած իրերն էր ներկայացրել, Անի Ճաղարյանը՝ սեփական արտադրության գեղեցիկ մոմերը, 15-ամյա Հեղինեն էլ՝ էկո պայուսակները…

Ուշագրավ էին նաեւ Red Roof ռեստորանային-հյուրանոցային համալիրի, «Ա՛յ Մեղու» զարգացման եւ ժամանցի մանկական կենտրոնի, «Իրական դպրոց Գորիս» կրթական կենտրոնի, Գորիսի «Go» կենտրոնի, «Augmentar»  ընկերության, Գորիսի ինտելեկտուալ ճամբարի, Գորիսի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի ու բազմաթիվ այլ կազմակերպությունների եւ անհատների տաղավարները:

Ամիսներ առաջ Գորիսի համայնքապետարանի եւ ՄԱԿ-ի պարենային ծրագրի կողմից Խնձորեսկում հիմնված հատիկաընդեղենի արտադրամասն իր առաջին՝ վերամշակված արտադրանքն էր ցուցադրում՝ լոբի, ոլոռ, ոսպ, սիսեռ:

Տոնավաճառը կշարունակվի մինչեւ ժամը 19-ը: Իսկ մինչ այդ տոնական օրը համեմվում էր հետաքրքիր այլ միջոցառումներով:

Աննա Ալեքսանյան

 

 

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02