Հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի ծննդյան 100-ամյակին

13.04.2024 15:26
1321

Ապրիլի 12-ին  Գորիսի պետական համալսարանում անցկացվեց  հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի ծննդյան 100-ամյակին:

Ցերեկույթին ներկա էին Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր, ինչպես եւ Ալեքսանդր Մարգարյանի հարազատներ ու մերձավորներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ բանասիրության եւ պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Ներսիսյանը:

Հուշ-ցերեկույթի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը:

«Ալեքսանդր Մարգարյանը եւ հայերենի ձեւաբանությունը» թեմայով զեկուցում ներկայացրեց գերմանացի գիտնական, բակունցագետ, պրոֆեսոր Մաթիաս Ֆրիտցը:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը բանախոսեց «Ալեքսանդր Մարգարյանը՝ համեմատաբան» թեմայով:

Ալեքսանդր Մարգարյանի լեզվաբանական , բառագիտական ուսումնասիրությունների շուրջ ելույթներ ունեցան  Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Յուրա Սաֆարյանը, ԳՊՀ պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, դոցենտ Զարեհ Գրիգորյանը, ԳՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Անդրեասյանը, լրագրող Էլմիրա Բալասանյանը:

Հուշ-ցերեկույթին մասնակցում էին եւ ելույթ ունեցան Ալեքսանդր Մարգարյանի որդին՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, եւ թոռը՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական  ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը:

Տեսանյութերով լեզվաբանի մասին հուշեր պատմեցին համագյուղացիները, նրա հարազատները:

Լեզվաբանության ոլորտում Ալեքսանդր Մարգարյանի կատարած մեծ ու նվիրական աշխատանքի հետ մեկտեղ կարեւորվեց նաեւ նրա նշանակալի դերակատարությունը Գորիսի պետական համալսարանում բանասիրական ֆակուլտետի հիմնադրման եւ կայացման գործում:

Ալեքսանդր Մարգարյանն իր փոքր հայրենիքի նվիրյալներից էր. դրա վկայությունն է նաեւ այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարել է մեր տարածաշրջանի բազմաթիվ տեղանունների ստուգաբանության ուղղությամբ: Իսկ «Գորիսի բարբառը» կոթողային գործն այն եզակի մշակութային հուշարձանն է, որ նրա անունը ընդմիշտ կապել է մեր սիրելի Գորիսի տարածաշրջանի հետ:

Մեծ լեզվաբանի կենսագրությունը՝ համառոտ:

Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969) Ալեքսանդր Սիմոնի Մարգարյանը ծնվել է 1924 թ. մարտի 15-ին, Քարաշեն գյուղում։ Տեղի յոթնամյան եւ Գորիս մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղ էլ, ավարտելուց հետո, շուրջ 50 տարի դասախոսել է։ 1953 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ Զբաղվել է արևելահայ գրական լեզվի կառուցվածքի, հայոց լեզվի պատմության, հայերենի բառագիտության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Հեղինակ է երկու տասնյակ մենագրությունների և 250 գիտական հոդվածների։ Առանձին գրքերով լույս են տեսել «Մ. Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957), «Արդի հայերենի կապերը» (1955), «Խ. Աբովյանը և աշխարհաբարը» (1958), «Հայերենի հարադիր բայերը» (1966), «Գորիսի բարբառը» (1975), «Հայերենի դժվար հասկանալի բառերի բացատրական բառարան» (1998) և այլն։ Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության բնագրային համաբարբառը» (երեք գիրք), խմբագրել Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» և Հովհ. Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» (1996)։

Կազմել է բուհական ձեռնարկ «Ժամանակակից հայոց լեզու» մատենաշարով, որի երեք գրքերը (1990, 1993, 1997) նվիրված են ժամանակակից հայերենի բառակազմության, բառագիտության և հնչյունաբանության ուսումնասիրությանը։ Բառագիտության ուսումնասիրությունը ամբողջացնելու նպատակով հետազոտել է հայոց լեզվի հապավումները (կազմել դրանց բառարանը), բաղհյուսական բարդությունները, հականիշները՝ յուրաքանչյուր գիտաճյուղին հատկացնելով առանձին աշխատություն։

Նա բազմաբեղուն գիտնական էր, վաստակաշատ մանկավարժ, սկզբունքային հետազոտող, բյուրեղյա անհատականություն, մեծ հայրենասեր։

Մահացել է 2001թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում։

Մարիամ Լազարյան

 

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02