Այսօր Կապան համայնքի Եղվարդ գյուղում էինք...

04.05.2023 17:03
1953

Թող տարօրինակ չհամարվի, որ թշնամական երկրի հետ մոտ 17 կմ սահման ունեցող Եղվարդ էինք (այս անգամ) այցելել բնակավայրի գրադարանին (և ոչ թե մարտական դիրքերին) ծանոթանալու համար. մեր ստեղծագործական խմբի հետ էին «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Հարությունյանը և նույն ՀՈԱԿ-ի գրադարանային գործի մասնագետ Կարինե Բալասանյանը:

Գյուղի գրադարանի մասին, անշուշտ, կունենանք առանձին հրապարակում, բայց (մինչ այդ) չենք կարող չնշել ակնհայտ մի իրողության մասին. սահմանապահ գյուղն ապրում է իր բնականոն կյանքով:

Ըստ գյուղի վարչական ղեկավար Արուսյակ Դավթյանի՝ գյուղին պատկանող բոլոր հողատարածքները մշակվել են լիովին՝ մի մասը՝ աշնանը, մնացյալը՝ գարնանը:

Իհարկե, պակասել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, որ եղել էր մինչև Արցախյան 3-րդ պատերազմը, բայց և գյուղացիները փորձում են ինտեգրվել նոր իրավիճակին՝ իրենց համար ապրուստի նոր միջոցներ և նոր զբաղմունք գտնելով:

Վերջում այցելեցինք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի. մտովի զրուցեցինք Բարձրյալի հետ՝ Հայաստանին և հայոց Արցախին ծանրագույն այս իրավիճակից արժանապատվորեն դուրս բերելու խնդրանք մեկնելով:

Այնուհետև խոնարհվեցինք Դավիթբեկյան գոյամարտի լեգենդար հրամանատար Թորոս իշխանի տապանի առջև, որ գտնվում է եկեղեցու բակում (այդտեղ է վերաթաղվել 2012-ին):

Սյունյաց աշխարհի Չավնդուր գավառի զորահրամանատար Թորոսը քանիցս հաղթանակներ է տարել թշնամական զորքերի դեմ: Ամենանշանավոր ճակատամարտերից էր Եղվարդի ճակատամարտը, որ տեղի է ունեցել Եղվարդի մերձակայքում 1724 կամ 1725 թվականին:

Ցավոք, այդ ճակատամարտում Մելիք-Ֆրանգյուլի դավաճանական գործողությունների հետևանքով սպանվել է նաև Սյունիքի ազատագրական պայքարի պարագլուխներից մեկը՝ Թորոս իշխանը:

Այսօր մենք հեռվից վերստին դիտեցինք այլևս Ադրբեջանի տիրապետության ներքո գտնվող Շուշանների դաշտը: Ասում են՝ Եղվարդի ճակատամարտից հետո՝ հայ քաջերի թափած արյան կաթիլներից այնտեղ սկսել են շուշաններ բուսնել: Եվ այդպես՝ 300 տարի շարունակ: Իսկ դաշտը, որտեղ տեղի է ունեցել ճակատամարտը, հետագայում և մինչև հիմա ժողովուրդը կոչում է Շուշանների կամ Նարգիզների դաշտ:

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17