Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում

31.10.2026 21:49
121

Ադրբեջանի զինված ուժերը, Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն, 2024–2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։

Հոկտեմբերի սկզբին գրել էինք, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Հայաստանի տարածքում՝ Ջերմուկի մերձակայքում։

Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։

Инженерные работы ВС Азербайджана в районе озера Сев лич в 2024-2026 гг. - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2026

2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։

Քարտեզում առանձնացված են ինժեներական աշխատանքների հիմնական հատվածները, սակայն ոչ բոլորը։

Նշված են նաև տվյալ շրջանում ադրբեջանական (AZ) և հայկական (ARM) դիրքերի տեղակայման վայրերը։ Որպես ադրբեջանական դիրքերի ամրապնդման օրինակ դիտարկենք դրանցից մեկը։ Այս հատվածում փոփոխությունները տեղի են ունեցել 2024–2025 թվականներին։

Նշված դիրքերը գտնվում են Հայաստանի տարածքում նաև ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների համաձայն։ Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։

Ավելի վաղ անդրադարձել էինք նաև Սյունիքի և Տավուշի այլ հատվածներում` Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերի ամրապնդմանը։

arm.sputniknews.ru

Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում

31.10.2026 21:49

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07