Կապան քաղաքով ձգվող միջպետական ճանապարհը նոր տեսք կստանա

30.10.2023 14:08
1285

Կապան քաղաքի ներսում ճանապարհաշինական լուրջ աշխատանքներ են կատարվում, հիմնանորոգվում է Մ-2 միջպետական ճանապարհի, ավելի ստույգ՝ Սյունիք թաղամասից, կամ որ միևնույնն է՝ քաղաքի մուտքից մինչև Վահանավանքի խաչմերուկ (դեռ մի բան էլ ավելի) ընկած ճանապարհը։

Շինարարությունն այս օրերին հիմնականում ընթանում է Բաղաբերդ թաղամաս տանող վերգետնյա կամրջից մինչև Հալիձոր թաղամասի խաչմերուկ ընկած տարածքում, որտեղ մեր այցելած ժամին յոթ միավոր տեխնիկա էր աշխատում։ Այդ հատվածում ասֆալտի երրորդ շերտն էր տեղադրվում։ Երիտասարդ աշխղեկ Գոռ Գևորգյանը տեղեկացնում է, որ ժամանակ առ ժամանակ լաբորատորիայից գալիս, փորձանմուշ են վերցնում։ Եթե ասֆալտի որակը համապատասխանում է չափանիշներին, թույլատրում են երկրորդ շերտը տեղադրել։

Մինչ  ծանոթանում ենք կատարվող աշխատանքներին և հրապարակման համար անհրաժեշտ լուսանկարներ անում, մեզ է միանում ընկերության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանը։ Նրա հետ զրույցից իմանում ենք  որոշ մանրամասներ. Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սյունիք թաղամասից մինչև Վահանավանքի խաչմերուկ ընկած ճանապարհի հիմնանորոգման մրցույթ էր հայտարարվել երկու լոտով։ Առաջին լոտը՝ չորս կիլոմետր ճանապարհահատված,  մրցույթով «Նորոգշին» ՍՊ ընկերությունն է շահել (տնօրեն՝ Ռազմիկ Փարսյան), երկրորդ լոտը՝ 9,5 կմ ճանապարհահատված, որ ընդգրկում է Կապանում հայտնի թունելից մինչև Վահանավանքի խաչմերուկ, Կապանի «ՃՇՇ» ՍՊ-ընկերությունը  (տնօրեն՝ Արարատ Կարապետյան)։

«Բավականին տարողունակ ծրագիր է՝ 3,6 միլիարդ դրամ նախագծային արժեքով, նման ծրագիր իմ երկարատև աշխատանքային պրակտիկայում չի հանդիպել, այս տարվա համաձայնագրով նախատեսված է 3,6 կմ ճանապարհի հիմնանորոգում կամ, որ միևնույնն է՝ 900 միլիոն դրամի շինաշխատանքներ։ Այս տարվա ծրագիրը ավարտվելու վրա է, մնում է աշխատանքներ իրականացնել 100 մետր ճանապարհահատվածի վրա», - մանրամասնում է մեր զրուցակիցը։

Ճանապարհահատվածի հիմնանորոգումը նախագծել է «Արմշին» ընկերությունը, շինաշխատանքների վերահսկողությունն իրականացնում է «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ընկերությունը, պատվիրատուն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Ըստ նախագծի՝ ճանապարհի ասֆալտե ծածկն ու հողազանգվածն ամբողջովին հեռացվում են՝ մոտ 50 սմ խորությամբ, 20 սմ հաստությամբ խճային շերտ է դրվում՝ բիտումով տոգորված։ Այնուհետև երեք շերտ ասֆալտ է տեղադրվում՝ ներքին շերտը՝ խոշոր ծակոտկեն, միջին շերտը՝ խոշորահատիկ, այնուհետև մանրահատիկ ասֆալտ։

«Ե՞րբ է նախատեսված հիմնանորոգման ավարտը հարցին». ընկերության գլխավոր ճարտարագետը մանրամասնում է. «Այս տարվա նախատեսվածը՝ նոյեմբերի 26-ին կավարտենք, ըստ պայմանագրի՝ այս տարվա կտրվածքով 100 օր է նախատեսված շինաշխատանքներ կատարելու համար, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 300 օր, ասել է թե՝ եղանակային պայմանները պիտի համապատասխանեն ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելուն, հո՞ անձրևոտ օրն ասֆալտ չեն փռելու»։

Վերանորոգվող ճանապարհի մի հատվածում, որտեղ մայթի հին ու մաշված եզրաքարերը փոխարինվել են նորով, երիտասարդ ճանապարհաշինարարները սալաքարեր (брусчатка) են տեղադրում։ Առիթը բաց չենք թողնում Սերգեյ Առուստամյանից հետաքրքրվելու, թե ինչպե՞ս է լուծվում շինանյութի հարցը։

«Մայթերին տեղադրվող սալաքարերը կուզեինք հանրապետությունում ձեռք բերել, բայց մեզ մոտ վեց սանտիմետր հաստությամբ սալաքար չեն արտադրում, ստիպված Իրանից ենք ներկրում, ինչպես նաև բիտումը։ Բացի այդ՝ Մսի կոմբինատից մինչև Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասը մետաղական բազրիքներ են տեղադրվելու, որը ևս Իրանից պիտի ներկրվեն», - տեղեկացնում է Սերգեյ Առուստամյանը և հավաստիացնում, որ մատակարարման գործում խնդիրներ չեն ծագում։

Ընդ որում՝ հիմնանորոգվող ճանապարհի որոշ հատվածներում հենապատեր պիտի կառուցվեն, եղածները՝ երեսպատվեն թարմ սվաղով։ Որոշ տեղերում հենապատերն արդեն պատրաստ են։

Հընթացս հետաքրքրվում ենք, թե ինչպե՞ս է Կապանի ճանշինը նախապատրաստվել ընկերության ենթակայության ներքո գտնվող ճանապարհների ձմեռային սպասարկմանը։ Պարզվեց, որ ձմռանը՝ առատ տեղումների ժամանակ, ճանապարհներին շաղ տրվող աղը ձեռք են բերում հանրապետությունում։ Իրենց համար խնդրահարույցը Խոտանան գյուղի միջով անցնող ճանապարհն է, որը վթարների տեղիք է տալիս։

«Տնակը, որտեղ հերթապահում են ճանապարհաշինարարները, տեղափոխել և տեղադրել ենք գյուղից վերև։ Հույս ունեինք, որ Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհը կկառուցվեր, բայց չհասցրին։ Եթե շրջանցիկ ճանապարհը կառուցեին, վթարներ քիչ կլինեին», - համոզմունք է հայտնում ճանապարհաշինարարը, վերհիշում, որ իրեն գիշերը՝ ժամը 3-ին զանգահարել և հայտնել են, թե Վերին Խոտանանի մոտ մեքենա է շրջվել, ավտոկռունկ է անհրաժեշտ։ Նման դեպքերում անհապաղ օգնության ձեռք են մեկնում։

Հետաքրքրվեցինք նաև, թե, արդյո՞ք Արցախից տեղահանված մեր հայրենակիցները դիմել են իրենց՝ աշխատանքի տեղավորելու խնդրանքով։ Պարզվում է՝ ոչ, բայց միշտ պատրաստակամ են բռնագաղթվածներին օժանդակել այդ հարցով։ Իսկ ընդհանրապես՝ քանի որ աշխատանքային լայն ճակատ ունեն, աշխատուժ են հրավիրել նաև դրսից, որոնց մեջ կան հնդիկներ։ Ճիշտ է, վերջիններս միայն սևագործ աշխատանքների մեջ են ներգրավված։

Այնպես ստացվեց, որ հիմնանորոգվող ճանապարհով երթևեկեցինք նաև հոկտեմբերի 29-ի կիրակի օրը։ Կապանցի ճանապարհաշինարարները, Արարատ Կարապետյանի գլխավորությամբ, աշխատում էին նաև հանգստյան օրը...

Վահրամ Օրբելյան

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34