«Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամի անակնկալը սահմանամերձ բնակավայրերի աշակերտներին

23.08.2021 15:27
5687

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Կապանի մշակույթի կենտրոնում Կապան խոշորացված համայնքի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տարրական դասարանների շուրջ յոթ տասնյակ աշակերտների համար «Նոր Նախիջեւան»  մարդասիրական հիմնադրամը փոքրիկ համերգ էր կազմակերպել:

Համերգային ծրագրում ազգային ու ժամանակակից պարեր էին, Կապանին ու Հայաստանին նվիրված երգեր:

Բայց փոքրիկներն անհամբերությունը թաքցնել չէին կարողանում. կողքիս նստած 7-ամյա Սուսաննան շրջվում է դեպի ինձ. «Նվերներն ո՞ւշ են  տալու, ասել են՝ պայուսակներ ենք ստանալու»:

Համերգն ավարտվեց «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի ելույթով:

–Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ներկա եք այս փոքրիկ միջոցառմանը: «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամը շարունակում է մնալ սահմանի  բնակչի կողքին: Մեզ համար ե՛ւ մեծ պատիվ է, ե՛ւ մեծ պատասխանատվություն նոր ուսումնական տարվան ընդառաջ ձեր կողքին լինել: Կցանկանայի փոխանցել մեր հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները. Հարություն Սուրմալյանը մարդ է, ով այս ամենի գլխավոր աջակիցն է: Մեր ծրագրերում իրենց ներդրումն են ունեցել նաեւ Կանադայի եւ Դուբայի մեր հայրենակիցները: Ցանկանում եմ շնորհակալությունս  հայտնել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին, ով աջակցել է մեզ կազմակերպչական բոլոր հարցերում, – ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Այնուհետեւ նա բեմ հրավիրեց դպրոցի տնօրեններին եւ աշակերտներին:

Աշակերտները մոտենում էին կազմակերպիչներին ու ստանում իրենց համար նախատեսված պայուսակը:

Տնօրենները եւս ձեռնունայն չհեռացան՝ հիմնադրամը դպրոցների համար գեղարվեստական գրականության կապոցներ էր պատրաստել:

Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ հայրենիքը սահմանից է սկսվում, եւ ողջունելի է, որ այս իրավիճակում կազմակերպությունները կանգնում են սահմանային բնակավայրի բնակչի ու երեխայի կողքին:

Ելքի մոտ հանդիպեցի կողքիս նստած 7-ամյա Սուսաննային. այս անգամ դեմքին գոհունակ ժպիտ էր...

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40