Փառատոնը եկավ, որ ավելի հաստատուն դարձնի Կապանի մերօրյա ընթացքը

16.07.2023 10:32
2181

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի փակումը ևս վերածվեց սրտամոտ ու անմոռաց հանդիսության: Եվ դարձյալ լեփ-լեցուն դահլիճ: Հանդիսատեսների հայացքում ափսոսանք կարելի էր կարդալ, որ հրաժեշտ են տալիս բարձրակարգ երաժիշտներին: Եզրափակիչ համերգը մեկնարկեց մրցանակների հանձնումով, որը վերապահվեց երեխաների հետ վարպետաց դասեր անցկացրած ջազմեն Տիգրան Սուչյանին, <<Մենուա>> խմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանին և փառատոնը նախաձեռնող ու գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանին:

Փոքրիկ երաժիշտները խրախուսվել են ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի կապանցի ամերիկաբնակ երգչուհի Մարինե Պետրոսյանի, ՀԲՄԸ Ամերիկայի և Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանի և այլ բարերարների բարի կամեցողության ու հովանավորության շնորհիվ սահմանվել էին դրամական պարգևներ և միանվագ կրթաթոշակներ:

Սևակ Ավանեսյանը եզրափակիչ խոսքում  նշեց, որ ավարտվեց Կապանի առաջին միջազգային փառատոնը՝ ակնարկելով, որ երկրորդը, անկասկած լինելու է, ասել է թե՝ միտում կա, որ փառատոնը դառնա ավանդական: Նաև հավելեց, որ շատ էին ցանկանում մի նվեր մատուցել Կապանին, և դա եղավ եզակի հնչողություն ունեցող դաշնամուր:

Այնուհետև բեմահարթակում ջազային եռյակն էր՝ դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Հովսեփյան, թավջութակահար Արտյոմ Մանուկյան և Կարեն Քոչարյան (հարվածային գործիքներ): Առանձին կատարումների ընթացքում նրանց միացան Սևակ Ավանեսյանը, Նորայր Քարտաշյանը, ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնով մնայուն էջ գրվեց քաղաքի մշակութային կյանքում: Ավելի ստույգ՝ փառատոնը եկավ, որ խախտի Կապանա տան նահապետական անդորրը: Ուստի համերգի ավարտին երախտագիտության խոսք ասվեց բոլոր նրանց, ում նվիրումի ու ջանքերի շնորհիվ փառատոնն իրականություն դարձավ, մասնավորապես  Կապանի համայնքապետարանին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին, Կապանի մշակույթի կենտրոնի, Կապանի արվեստի պետական քոլեջի անձնակազմին: Եվ ինչպես նաև՝ Կապանա տան դասական երաժշտությունը հարգող ունկնդրին:

Ինչպես նման դեպքում կասեին՝ փառատոնի վարագույրն իջավ:

Ցտեսություն փառատոն, մինչ նոր հանդիպում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40