Արմեն Առաքելյան․ կյանքը նվիրեց Արցախին

27.05.2021 16:52
7512

Առաքելյան Արմեն Ալիքի․ ծնվել է 1996 թ․ սեպտեմբերի 25-ին Քաջարան քաղաքում։ Սովորել է Քաջարանի թիվ 2 դպրոցում, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ 2013 թ․ ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ 2015թ․ զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսում՝ Թալիշում։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմենը ժամկետային զինծառայող էր Թալիշում, հենց այն զորամասում, որն   առաջինն էր հանդիպել թշնամուն, կռվել ու խաղաղություն պարտադրել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած քաջության համար Արմենը պարգեւատրվել է «Արիության» մեդալով։

2017 թ․ զորացրվել է եւ անմիջապես աշխատանքի անցել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում` անվտանգության աշխատակից, ուսումը շարունակել է հեռակա եւ ավարտել 2020 թվականին։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․  Արմենը կամավորագրվեց սեպտեմբերի 28-ին եւ մեկնեց Արցախ, օրեր անց Արցախ է մեկնել նաեւ նրա ավագ եղբայրը։

Մայրն արցունքից խեղդվող ձայնով հիշում է, որ զինկոմն իրեն առաջարկել էր որդիներից մեկին հետ պահել, բայց ինքն ընտրություն անել որդիների միջեւ չէր կարող․ «Երբ մեր տան մոտ հավաքված բազմությունը տեսա, հասկացա, որ որդիներիցս մեկին ինչ-որ բան է պատահել․ քիչ անց իմացա, որ իմ փոխարեն ճակատագիրն էր ընտրություն կատարել ու ընտրել էր Արմենիս, իմ կարգապահ, մաքրասեր, հարգալից որդուն, իմ կրտսեր տղային․․․»։

Արմենը ռազմաճակատի հարավում միացել է Քյարամ Սլոյանի անունը կրող եզդիական ջոկատին, ջոկատի հրամանատար Ռզգոն նրան զգուշացրել է կարգապահական բացառիկ պահանջների, իր ջոկատում ընդունված զինվորական խիստ կարգապահության մասին, ի պատասխան Արմենն ասել է, որ հենց կարգապահությունն ու կազմակերպվածությունն են իրեն գրավել այդ ջոկատում։

Մի քանի օր անց վերադարձել է, Քաջարանից վերցրել իրենց «Վիլիսը» եւ վերադարձել ռազմաճակատ․ ականատեսները պատմում են, որ նրան կարելի էր տեսնել ռազմաճակատի տարբեր հատվածներում, զարմանալիորեն հասցնում էր թե՛ վիրավորներին տեղափոխել, թե՛ սնունդ ու ջուր հասցնել, թե՛ ռազմամթերքով ապահովել ընկերներին։

Հոկտեմբերի 13-ին թշնամու անօդաչուն հարվածում է հայ մարտիկների մի խմբի․ Արմենը նրանցից բավականաչափ հեռու էր գտնվում, բայց սրտին դիպած մատնաչափ բեկորը դառնում է նրա կյանքի ընդհատման պատճառ։

Արցախի պաշտպանության համար կյանքը չխնայած Արմեն Առաքելյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40