Հանդիսություն և ցուցահանդես Իրանի իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի պատվին

12.02.2024 12:02
1048

Այս օրերին Իրանում և նրա բարեկամ երկրներում նշվում է Իրանի իսլամական հեղափոխության  45֊րդ տարեդարձը։ Դրան նվիրված հանդիսություն տեղի ունեցավ նաև Կապանի մշակույթի կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հյուրեր Իրանից։

Ողջույնի խոսք հնչեցրեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին. «Հեղափոխությունը, որ նախաձեռնել է Իրանի լուսավոր առաջնորդ իմամ Խոմեյնին, լույսի պայթյուն էր, որ դարձավ ժողովրդական համակարգի վերելքի հիմքը։ Անցած 45 տարում սատանայական ուժերն Իրանին պարտադրեցին ութ տարի տևած պատերազմ, սահմանեցին դաժան ու լայնածավալ պատժամիջոցներ, փորձեցին մարել այդ լույսը։ Սակայն Աստված այդ լույսը կատարելության է հասցրել, և մենք հավատում ենք աստվածային այդ խոստմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության ամենամեծ ձեռքբերումը և առանձնահատկությունը ներքին և արտաքին հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս անկախության դրսևորումն է, իսկ այդ հանգամանքը զայրացնում է համաշխարհային բռնատիրական ուժերին»։

Նա նաև անդրադարձավ վերջին չորսուկես տասնամյակում Իրանի արձանագրած տնտեսական նվաճումներին, մասնավորապես՝ ցողունային բջիջների տեխնոլոգիայի, գենետիկական գիտության և նանոտեխնոլոգիայի, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիայի ոլորտներում։

Բանախոսը նաև նշեց, որ Իրանն այլ երկրների հետ իրավահարաբերությունները հիմնում է երեք կարևոր սկզբունքի վրա՝ արժանապատվություն, իմաստնություն և նպատակահարմարություն։ Այս համատեքստում ավելացրեց, որ վերջին երեք տարում Իրանի և Հայաստանի տնտեսական կապերը զարգացել են, սակայն դեռևս կան մեծ հնարավորություններ այդ հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար, ինչի նպատակով կողմերը պիտի շարունակեն ջանք ու եռանդ գործադրել։

Օրվա խորհրդին պատշաճող խոսք ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Իրան֊Հայաստան փոխհարաբերությունների մասին պատմեց իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտյոմ Տոնոյանը։ Նա մասնավորապես նշեց, որ իրանական հեղափոխության փիլիսոփայության հիմքում դրված էր սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ինչն ի վերջո հանգեցրեց պետության հզորացմանը, Իրան-իրաքյան պատերազմում հաղթանակին։ Այս համատեքստում նա հիշեցրեց Գարեգին Նժդեհի պատգամը՝ զերծ լինել որևէ աշխարհաքաղաքական կողմնորոշումից և ապավինել սեփական ուժերին։

Հանդիսությանը եղավ նաև պարգևատրում. «Իրան֊Հայաստան. բարեկամություն և խաղաղ համակեցություն» խորագրով անցկացվեց պաստառների դիզայնի մրցույթ֊փառատոն, որին հիմնականում մասնակցում էին Կապանի քոլեջի սովորողներ։ Մասնակիցների աշխատանքները ցուցադրված էին դահլիճի նախասրահում։

Գլխավոր հյուպատոսը և Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը հաղթողներին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի սովորող Մարիամ Ղուկասյանին և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի սովորող Արինա Բախշյանին հանձնեցին թանկարժեք հուշանվերներ։

Համերգային ծրագրով հանդես եկավ Իրանի Համադան քաղաքի ժողգործիքների խումբը։

Հանդիսությունից հետո դահլիճի ճեմասրահում կազմակերպվել էր հյուրասիրություն։

Փետրվարի 10-ին և 11֊ին Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում կազմակերպվել էր իրանական ձեռարվեստի և արտադրանքների ցուցահանդես֊վաճառք, որում ներկայացված էին կաշվե պայուսակներ, կերամիկական սպասքի պարագաներ, հրուշակեղեն, այլ ապրանքատեսակներ։ Կապանի բնակիչները ոչ միայն ծանոթացան ցուցադրանքին, այլև անհրաժեշտ գնումներ կատարեցին։

Թավրիզի արվեստի համալսարանի ցուցահանդեսների բաժնի տնօրեն Հաբիբ Դիդարը երկրորդ անգամ էր Կապանում ցուցահանդես կազմակերպում։ «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ նախատեսում են մեզ մոտ ավելի նեղ մասնագիտական ցուցահանդես կազմակերպել՝ կաշվե արտադրանքի, կերամիկական իրերի, հրուշակեղենի և այլն։ Նաև կազմակերպել փոխայցելություններ՝ երկու կողմերի միջև մշակութային և առևտրատնտեսական կապերն ընդլայնելու մտադրությամբ։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40